22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ուզում եմ հասկանալ, սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում. Փաշինյանի զարմանքն ու կառավարության անճարակությունը /տեսանյութ/

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել այն մասին որ Հայաստանում «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է վարձատրություն չեն ստացել. «Ես ուզում եմ հասկանալ, սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է սրա մասով  բացատրություն տալ»:

Հարցին պատասխանեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ՝ դրամաշնորհով. «Այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է՝ դառնալով մրցութային: Սրա հետ կապված «Արմատ» լաբորատորիաների ծրագիր իրականացնողներն առարկություններ են հայտնել: Փետրվարին հայտնել են, մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել, ֆիննախի հետ քննարկել ենք: Նախագիծը վաղը կոմիտեի նիստում կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի»:

«Մարդիկ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել»,-հակադարձեց վարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց՝ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին. «Խոսքը վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող վճարներին»:

«Մարդիկ ծառայություն են մատուցել, դրա համար չի վճարվել, ասում եք, որ ֆինանսավորման ձևերը փոխել ենք, բայց փոխում ենք, որ ավելի լավ լինի, բայց ավելի վատ է եղել, ինչպես կարող է նման բան լինել»,-արձագանքեց վարչապետը:

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ներառել նիստի օրակարգում:

«Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ հենց նիստում կքննարկվեն, բոլոր խնդիրները կբացահայտվեն»,-ասաց Ավինյանը:

«Պետք է հստակ իմանալ, թե ինչ պետք է անել, ոչ թե վարչապետը նամակ ստանա, հետո որոշում կայացվի: Համաձայն չեմ, քննարկեք, նորմալ որոշում կայացրեք: Այլ գերատեսչությունների հետ կապված այսպիսի դեպք էլ չլինի: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին՝ աղմուկ բարձրանալուց հետո: Համարեք, որ աղմուկը միշտ բարձրացած է»,-նկատեց Փաշինյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ