22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք մի քանի ամիս հետո ձեզ հետ միասին հանցագործություն ենք գրանցելու. Գուրգեն Եղիազարյան /տեսանյութ/

Քաղաքագետ Գուգեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հրավիրած ասուլիսը շեշտեց՝ շուտով լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման  մեկ տարին, բայց դեռ ոչինչ չի փոխվել երկրում, հակառակը՝ վատացել է:

«Նոր վարչապետը նույնիսկ թեթևակի դիտողություններ չունի գործող կառավարությանը և գնալով ամեն ինչ դեռ վատանում է: Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ իր գալով կյանքը կանգնելու է, չարաչար սխալվում է:  Մենք մի քանի ամիս հետո ձեզ հետ միասին հանցագործություն ենք գրանցելու»,-ասաց նա:

Եղիազարյանն ընդգծեց՝ տարօրինակ է, բայց այս անգամ Նիկոլ Փաշինյանը մնաց ադեկվատ, դուրս չեկավ ափերից և չխոսեց ավել-պակաս բաների մասին: Բայց վերջինս դեռ չի հասկանում ինչպես է այդպես եղել:

«Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողը՝ Տիկին Լարիսան ասաց, որ ինքը լրջագույն մասնակցություն է ունցել հեղափոխությանը, որը ես համարում եմ իշխանափախություն: Ընկեր Սորոսը խնդիր ունի, որ գործող համակարգը թաղվի կոռուպցիայի մեջ և դա կատարվեց»,-շեշտեց ԱԱԾ պետի նախկին տեղակալը և հավելեց,-սորոսականները պետք է անհապաղ թողնեն իշխանական աթոռները. մենք պատերազմող երկիր ենք, պարոն Նիկոլ Փաշինյան, արագ ազատվի՛ր սորոսականներից և մի պաշտպանիր նրանց»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ