Քննարկվում է բանակում զինծառայությունը կրճատելու հարցը
ՀՀ կառավարությունն այսօր քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Ըտս այդմ՝ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնողներին առաջին մեկ տարին ազատել մարտական հերթապահությունից:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Զինված ուժերում զինծառայողի պատրաստության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Պաշտպանության նախարարի հրամանով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում, երբ պարտադիր զինվորական ծառայություն անցնողը հատուկ պատրաստություն է անցնում, նրան ազատել մարտական հերթապահությունի:
Տոնոյանի խոսքերով, 5 ամիսը ևս 7 ամսով երկարացնելը նպատակահարմար չէ. «Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24 ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկվածների ժամկետը երկարացնելու հարցը: Հաշվի առնելով սա՝ կառավարությունն առաջարկում է օրենքը թողնել անփոփոխ»:
Նախագիծը մերժվեց: