05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության ղեկավարը հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին, և դեռ ոչ մեկը չի պարզել՝ ովքեր են դրանք

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսից նշեց, որ ինքը առանձապես նոր մեսիջներ չի լսել վարչապետից:

«Ինձ համար բացահայտում էր, որ բացի իր նեղ կռուգից Նիկոլ Փաշինյանը կարդում է նաև ուրիշ վերլուծաբանների և հետևություններ է անում դրանից: Վարչապետն ասում է, որ ոչ մի ոլորտում ձախողում չի եղել, բացի մի ոլորտից, և չի նշում, թե որն է այդ ոլորտը: Ես մեր Կառավարության ղեկավարից չեմ սպասում լսել՝ որտեղ է ձախողում եղել, ես ուզում եմ լսել, թե որտեղ են ձեռքբերումներ եղել: Եթե ասվում է ձախողում է եղել, ապա պետք է ասվի, թե որտեղ է եղել դա և դրա պատասխանատուն պետք է հեռացվի աշխատանքից»:

Քոչարյանի խոսքով՝ ԶԼՄ ներկայացուցիչները ասուլիսի ժամանակ կարևորագույն մի շարք հարցեր չհնչեցրեցին. «Կառավարության ղեկավարը Իրանի նման երկրում հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին, և դեռ ոչ մեկը չի պարզել, թե ովքեր են այդ գործակալները և ոչ մի իրավական քննություն դրան չի հետևում»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ