Ի՞նչ էին քննարկում Տեր-Պետրոսյանի որդին, Վահե Գրիգորյանը և ՀԱԿ ներկայացուցիչները փակ սրճարանում /տեսանյութ/
«Այսօր մեր ոչ բարով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած դերասանն ասում է. «Որպեսզի աղբահանությունը լավանա, պետք է տեխնիկա եւ մարդիկ»:Նման անտաղանդին լավ ո՞նց էլի,ո՞նց ընտրեց էս մեր քաղաքը», – ասել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը. «Իր հարցազրույցում դերասանը ասում է, որ 20-25 տարվա խնդիրները իրեն են վերագրում եւ ինքը կապ չունի, բայց ընտրվելուց գիտերԱզիզյանների սերիալն ա կնկարվի, փողը կստանա, կգնա: Ո՛չ, պարոն դերասան, դու պատասխան ես տալու քո այդ պաշտոնին բոլոր չարածների համար, պատասխան ես տալու նրահամար, որ լավ իմանալով, որ դու անկարող ես լուծել որեւէ խնդիր գլխիցդ մեծ խոստումներ էիր տալիս մեր քաղաքի ընտրողներին: Ջերմաստիճանը բարձրանում ա եւ եթե 40 աստիճանին խոլերան թակեց երեւանցու դուռը էս անգամ դու եւ քեզ էդ պաշտոնին առաջադրողը զգալու եք, թե ինչ բան է իրական ժողովրդի ուժը»: Ռեֆորմիստների կուսակցության նախագահը զգուշացրել է. «Ու ասեմ քո գնալով չես պրծնելու քո հետ պետք է գնա «Իմ Քայլը» կոչված դաշինքը ներկայացնող ողջ կազմը»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել է Լեհաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներից, ասելով, որ տպավորություն էր, թե հանձնաժողովի ղեկավարը դեռ Աշոտյանն է: Հիշեցնեմ պարզապես, այս այդ ձևաչափը սկիզբ է դրվել […]
Պետական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է սոցիալական քաղաքականությունը, որի նպատակն է՝ բավարարել մարդկային կարիքները անվտանգության, կրթության, աշխատանքի, առողջապահության և բարեկեցության ոլորտներում: Առօրյա կյանքում սոցիալական քաղաքականությունը հասցեավորում է, թե ինչպես են պետությունները և հասարակություններն արձագանքում սոցիալական, ժողովրդագրական և տնտեսական փոփոխություններին, աղքատության, միգրացիայի և գլոբալիզացիայի գլոբալ մարտահրավերներին: Այն ընդգրկում է անհատի փոքր տարիքից մինչև տարեց տարիքն աջակցելու և […]
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նախկին «էնտուզիազմը» չունի, ավելի մտախոհ է, էլ չի «ծեփում պատերին» ու «փռում ասֆալտին», ուղիղ եթերների մասին մոռացել է: «Ի՞նչ է եղել, հո հիվանդ չի՞»,- հարցրի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից մեկին։ «Սուր հայտարարություններ է անում` դժգոհ եք, հանգիստ է խոսում, էլի եք դժգոհ։ Ի՞նչ անի էդ մարդը»,- պատասխանեց մեր զրուցակիցը։ «Չէ, […]
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուն պես ձեռնամուխ է եղել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների, առաջին հերթին ուսանողների հետ տարվող աշխատանքի կենտրոնը լուծարելու` կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանից ազատվելու, «Ռեստարտ» նախաձեռնության Դավիթ Պետրոսյանին միավորված կենտրոնի ղեկավար նշանակելու, ինչպես նաև անցանկալի պրոռեկտորներից ազատվելու համար: ԵՊՀ 3 պրոռեկտորներն արդեն ազատվել են աշխատանքից։ 2 օր առաջ […]
Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, որոնք վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում էին, ավելին՝ դարձել էին լուրջ քննարկումների առարկա: Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս նիստում մի շարք առանցքային հարցեր և կարևոր շեշտադրումներ արվեցին: Նիստի սկզբին կառավարության ներկայացուցիչներն անդրադարձան Սևանի «ծաղկման» խնդրին […]
Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։ Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի […]
Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը եւ պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար: Սակայն օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երեւույթ չէ: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է […]
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստորագրահավք է սկսել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Նա, մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել: Եթե միանում եք, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը»: Ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:
























