27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարը չի մեկնաբանում

Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Մենք արդեն մշակել ենք նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք», – ասաց նա։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, մասնաավորապես փաստին, որ ըստ դատավորի իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Արդարադատության նախարարն ասաց՝ պետք է սպասել։ […]

«Իրեն հարգող մարդը չի կարող աշխատել սրանց հետ»

«Երեկ դիմումիս համաձայն դուրս եկա իմ՝ թաղապետարանի աշխատանքից։ Անցյալ տարվանից պայքարում էի քաղաքային իշխանությունների՝ իմ ղեկավարների, հետ, որպեսզի պաշտպանեմ իմ՝ համայնքային ծառայողի իրավունքները։ Սակայն Երևանի քաղաքապետը և Դավթաշենի թաղապետը այնքան մանրախնդիր ու քինախնդիր են, որ ֆեզբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս։  Հարգելի ընկերներ, ճիշտ հասկացեք, խնդիրը գումարը չի։ Խնդիրն այն է, որ իրեն հարգող մարդը չի […]

Կառավարությունը հաստատեց՝ ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց՝ ավտոմաքսատունը կտեղափոխի Գյումրի: Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարությունից խնդրելով 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 միլիոնը  նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայությունների հետ կապված: «140 միլիոն նախատեսվում է վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ սարքավորումների ձեռքբերման համար», […]

Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ

Ի դեմս Դավիթ Գրիգորյանի՝ շուրջ 100 փաստաբանների կողմից ՀՀ֊ում դատական իշխանությունը դըմփամիտներից պաշտպանելը ոմանք վերստին դիտարկում են յուր ցածրորակ ու անբարո դիրքերից, մինչդեռ իրենց՝ Ֆեմիդայի Բռնաբար ռահվիրան արգելափակում է դատարանները, ցուցումներ տալիս քննիչներին, ուզած֊չուզած կալանավորելու հրահանգներ ու դատարավորներին հրապարակավ հաթաթաներ տալիս։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, խնդիրն անհատները չեն՝ ձեզնից պաշտպանել է պետք պետությունը։ Վահե Եփրիկյան  

Նիկոլ Փաշինյան պատգամավորը պետք է իշխանությունից ճանապարհի Նիկոլ Փաշինյան վարչապետին. Էդուարդ Շարմազանով

«Մեր իշխանության օրոք ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, մեր իշխանության օրոք է ընտրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այսօր պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական անհեթեթությունները, ընտրվել է գործող նախագահ Արմեն Սարգսյանը ու բազմաթիվ այլ դերակատարներ են ընտրվել: Այս նույն Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում, մեր իշխանության օրոք, բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների կողմ է քվեարկել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով […]

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրականացված խոստումները

«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ ✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը ✔️Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա […]

Անհաջող ֆոկուսնիկներ /տեսանյութ/

Հարկատուների միջոցներով սնվող «Հանրային» հեռուստաընկերությունը շարունակում է միակողմանի ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ընթացող գործընթացները: Նախօրեին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր, ով հրապարակային սուտ խոսեց՝  հռետորական հարցադրում հնչեցնելով եւ «վախեցածներ» որակելով բոլոր այն ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հանրային խորհրդին, փաստաբանների պալատին, որոնք դեմ են արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  Վլադիմիր Կարապետյանը […]

Մաքսային ծառայողներին ազատել են, որ յուղալի պաշտոններում յուրայիններին նշանակեն. 168 Ժամ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի