14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Անհաջող ֆոկուսնիկներ /տեսանյութ/

Հարկատուների միջոցներով սնվող «Հանրային» հեռուստաընկերությունը շարունակում է միակողմանի ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ընթացող գործընթացները: Նախօրեին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր, ով հրապարակային սուտ խոսեց՝  հռետորական հարցադրում հնչեցնելով եւ «վախեցածներ» որակելով բոլոր այն ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հանրային խորհրդին, փաստաբանների պալատին, որոնք դեմ են արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: 

Վլադիմիր Կարապետյանը հարցնում է՝ որտե՞ղ էին նրանք, երբ ստորագրվում էր կոնվենցիան, ինչո՞ւ չէին ընդդիմանում Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որի հեղինակները բացահայտում են Փաշինյանի խոսնակի անհաջող ֆոկուսնիկությունը:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնության ֆոնին ամենաբարձր մակարդակով շարունակվում է աճպարարությամբ, կեղծ տեղեկատվության տարածման միջոցով բուն նյութից շեղումը՝ կոնվենցիայի վտանգավոր դրույթները, որոնք անընդունելի են հանրային կարեւորագույն՝ հոգեւոր եւ իրավական ինստիտուտների կողմից, որոնք հակասում են մեր ազգյին-հոգեւոր արժեհամակարգին, այդպես էլ չեն մեկնաբանվում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ