Թավշյա տեխնոլոգիաները հասան Մոսկվա /տեսանյութ/
«Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ ✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը ✔️Սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա […]
Հարկատուների միջոցներով սնվող «Հանրային» հեռուստաընկերությունը շարունակում է միակողմանի ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ընթացող գործընթացները: Նախօրեին Պետրոս Ղազարյանի հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էր, ով հրապարակային սուտ խոսեց՝ հռետորական հարցադրում հնչեցնելով եւ «վախեցածներ» որակելով բոլոր այն ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Հանրային խորհրդին, փաստաբանների պալատին, որոնք դեմ են արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Վլադիմիր Կարապետյանը […]
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև: Երևանի վարչական դատարանը սեպտեմբերի 11-ին կքննի «Զվարթնոցի» մաքսատան նախկին պետի հայցն ընդդեմ ՊԵԿ նախագահի: Հայցվորը փետրվարի 11-ին պաշտոնանկ արված «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի պետ Հայկ Ֆարմանյանն է։ «Զվարթնոցի» մաքսավորն իր ազատման հիմքերը […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան, խաթարելով արձակուրդն ու, ըստ երևույթին, սրբագույն պարտքի զգացումով, անդրադարձել էր «Իրատես» թերթում տպագրված` «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել» լուրին, որ հրապարակվել ու մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել մոտ 10-ն օր առաջ: Նախքան նրա գրառմանն անդրադառնալը` ցանկանում եմ փոքրիկ խորհուրդ էլ հղել լրատվական հոսքերը կառավարել ցանկացող ու լրագրողներին դասեր տալու փորձեր […]
Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել։ Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։ Թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե […]
Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ը […]
Քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու […]
ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում են անհասկանալի գործընթացներ տեղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Ըստ թերթի աղբյուրների, այդ գործընթացը, որն իրականում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի […]




























