22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել: Միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք, անբարոյականություն է». 168 Ժամ

Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ […]

«Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի և պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք».Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ և բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։ Արևմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի և բարեփոխումների տեսանելի, շոշափելի և առարկայական […]

Կհարցաքննեն Ապրիլյան պատերազմի մասնակիցներին. Հրապարակ

2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, որոնք եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչեւ սպայական կազմ։ Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլեւս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում […]

Աղքատությունը՝ ուղեղներում: Ինչպես են ազատվում ԱԺ աշխատակիցներից. Ժամանակ

Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակից­ներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենևին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը և որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատա­կիցները կարող են օգտակար լինել: ԱԺ նոր ղեկավարու­թյունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ և օրենքի […]

Փաշինյանը ո՞ւժ կկիրառի՝ «պահեստային» ուժ է ձեւավորվում. Փաստ

ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքա­կան վերադասավորումների: Թերթի տեղեկություննե­րով՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝  հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար: Այսպիսով, ըստ թերթի աղ­բյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր […]

«Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է». Գագիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին և նշել, որ 2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: «Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ […]

Ամեն ինչ անելու ենք, որ այս խայտառակ ռեժիմն օր առաջ հեռանա. Շարմազանովը միացել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին է միացել նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաք են անցկացնում՝ պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին: Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ […]

Արդարություն հաստատելու ժամանակն է. հայտարարություն

Երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաեւ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Հայտարարության տակ ստորագրել են «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը: Հայտարարության տեքստը՝ լուսանկարում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի