28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներ չեն սպասվում. Լիլիթ Մակունց

Անկեղծ ասած, այնքան մեծ էր, ըստ մամուլի, հրաժարական տվող պաշտոնյաների ցանկը, որ մտածում էի՝ միգուցե ես իմ անունն էլ կգտնեմ այնտեղ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հեգնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով կառավարությունում, ինչպես նաև Ազգային ժողովում հնարավոր հրաժարականների մասին տեղեկությունը։ Այդուհանդերձ, Մակունցը տեղեկացրեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել։ […]

«Չորս հարց՝ Արթուր Վանեցյանին». Արմեն Աշոտյան

«Չորս հարց եմ ունեմ տալու Արթուր Վանեցյանին, եթե նա իր քաղաքական գործունեությունը կշարունակի, չնայած, շախմատային լեզվով ասած՝ ձեռք է տվել, պետք է խաղա»,- «5-րդ ալիքի» եթերում երեկ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այդ հարցերն են՝ 1. Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։ 2. Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ […]

Կառավարության մոտ բողոքի ցույց անող մայրերը 5 օր ժամանակ տվեցին վարչապետին՝ հարցը լուծելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Կառավարության մոտ ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող՝ զոհված զինծառայողների մայրերի հետ: Հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ պետք չէ վիրավորվել այն փաստից, որ ինչ-որ հարցեր են լուծվում, բայց իրենց առաջ քաշած հարցը դեռ չի լուծվել: «Մեզ հնարավորություն տվեք, որ հարցերը հերթով լուծենք: Հիմա ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց […]

Արարատ Միրզոյանը շտապում է տեղեկացնել

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»։ Ավելի վաղ հայտնվել էր, որ «Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին:        

Փաշինյանի «կինդեր սյուրպրիզ» ԱԱԾ-ն երկունքում է: Ո՞ւմ կուլ կտա «վիշապը», որի մանկաբարձը վարչապետն է

Մամուլը գրում է, որ վարչապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝  իշխանությունը խիստ մտահոգված է Վանեցյանի մտադրությունից՝ մտնել քաղաքական դաշտ: Ընդ որում, կրկնակի վտանգավոր են համարում այն հանգամանքը, որ իրենց իսկ կողմից պատվիրված հարցումների տվյալներով Փաշինյանի վարկանիշը ավելի ցածր է քան Վանեցյանինը:  Փաշինյանը իր թիմին հորդորել է քարոզարշավ սկսել Վանեցյանի դեմ: Կառավարական շրջանակներից տեղեկատվական դաշտ է նետվում ԱԱԾ նախկին […]

Հայաստանն Իսրայելում դեսպանություն կունենա

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին: ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը ներկայացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները: Նրա խոսքով՝ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում ՀՀ դեսպանն է եղել Էդվարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի