30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պահանջում Փաշինյանը ոտիկանությունից: 50 միլիոնը դեռ չկա. Ժողովուրդ

Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաև ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը: Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով […]

Գիրքը հոյակապ վերնագիր ունի. Փաշինյանը բացել է փակագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահին նվիրած գրքին։ «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր […]

Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից; Ի՞նչ կստանա իշխանությունը դրա դիմաց. Հրապարակ

Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։ Այսինքն, Դատական […]

Բա Սերժի վախտ էդպե՞ս էր՝ հա՛մ ակտիվ խոսում էիք, հա՛մ ազատ քննադատում. Հրապարակ

ԱԻ նախարար, Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնում երաշխավորած Ֆելիքս Ցոլակյանին ասացինք. մամուլը գրում է, որ Դուք եւս առաջիկայում հրաժարական կտաք։ «Չէ, չեմ տա»,- ակնհայտ չուզելով՝ պատասխանեց նա: Իսկ փոշմանե՞լ եք, որ ՀՀԿ-ից անցում կատարեցիք «Իմ քայլ»` իշխանական դաշտ։ «Չէ, չեմ փոշմանել»: ԱԱԾ-ում երկար տարիներ աշխատած պարոն Ցոլակյանն ինչպե՞ս է վերաբերվում այն օրենքին, որը նախատեսում է, […]

«Թավշյա» մարզպետը ձգձգում է մրցույթում հաղթողի նշանակումը, քանի որ այդ տեղը Արսեն Թորոսյանի մտերիմի համար է. Փաստ

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը: Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ […]

Կաշառք տվողին պատասխանատվությունից ազատելու նոր նախագիծ. Փաստ

Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս նոր նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  «Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում կամ այդ անձը կաշառք տալու մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (բացառությամբ՝ եթե անձը […]

Իշխանական «մուտիլովշչիկները» փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին. Հրապարակ

«Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ և կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ և ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։ Աղբյուրը […]

Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ

Կայացել է ժողովրդի վարչապետի տիկնոջ հիմնադրամի հերթական նիստը: Անկեղծ ասած, քիչ է հետաքրքրում, թե Փաշինյանների հիմնադրամներն ինչով են զբաղված և օդում կախված լուրերի համաձայն` ումից ինչքան ու ոնց են վերցնում, որ չնստացնեն կամ «ուժայիններ+Հ1+Հայկական ժամանակ» ձևաչափով չվարկաբեկեն: Ինձ այլ հարցեր են հետաքրքրում` կապված այս նկարում ներկա մարդկանց հետ: Հարց առաջին. պարոն Զարեհ Սինանյա՛ն, ֆանֆառներով ու […]

Նիկոլ-Իլհամ կոմբինացիան մի քանի բան է նշանակում

Լավ ռազմահայրենասերը մահացած ռազմահայրենասերն է: Սա հին աղանդավոր ֆորմուլա է, որով նրանք շարքից հանում էին` Անդոն լինել չցանկացող մարտական հերոսներին: Մոնթեին ու Նժդեհին կարելի է գովալ, իսկ Մանվելին ու Օգանովսկուն` ոչ: Առավել ևս, եթե Մանվելը հրաժարվում է մասնակցել ռազմական հեղաշրջման մեջ: Մահացած հերոսները լավ աստծո զավակներն էին, իսկ ողջ հերոսները` վատինը՝ թալանչի, դավաճան և այլն: […]

Փաշինյանը Պուտինին Արցախյան կարգավորման մասին գիրք է նվիրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել: Խոսքը Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գրքի մասին է: Հիշեցնենք, որ Կազիմիրովը Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն է եղել, ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազորված ներկայացուցիչը և 1992-1996 թթ. Մինսկի խմբի ռուս համանախագահը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի