06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է պահանջում Փաշինյանը ոտիկանությունից: 50 միլիոնը դեռ չկա. Ժողովուրդ

Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաև ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:

Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա:

Իշխանություններն, ըստ մեր լուրերի, ֆինանսավորման համար դիմել են ԵՄ-ին, բայց դեռևս անարդյունք: Ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ գործադիրն իր այս մշակած նախագիծը շուտով ԱԺ կուղարկի: «Լուսավոր Հայաստանից», օրինակ, Տարոն Սարգսյանը օրաթերթին պատասխանել է, թե նախագծից տեղյակ չեն. «Պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ