23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ-Իլհամ կոմբինացիան մի քանի բան է նշանակում

Լավ ռազմահայրենասերը մահացած ռազմահայրենասերն է: Սա հին աղանդավոր ֆորմուլա է, որով նրանք շարքից հանում էին` Անդոն լինել չցանկացող մարտական հերոսներին: Մոնթեին ու Նժդեհին կարելի է գովալ, իսկ Մանվելին ու Օգանովսկուն` ոչ: Առավել ևս, եթե Մանվելը հրաժարվում է մասնակցել ռազմական հեղաշրջման մեջ: Մահացած հերոսները լավ աստծո զավակներն էին, իսկ ողջ հերոսները` վատինը՝ թալանչի, դավաճան և այլն: Ծայրահեղ դեպքում կարելի է, ի հակադրություն սպաների, հերոսացնել շարքայիններին, բայց արանքում մեկումեջ ասել, որ նույնիսկ նրանք չգիտեին ինչ էին անում… վախվորած աչքեր և այլն:

Նիկոլ-Իլհամ կոմբինացիան մի քանի բան է նշանակում: Նախ՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը շատ ծանր են տարել. ձեռագիր ֆլեշմոբը արդյունք չտվեց, ստիպված եղան ծանր հրետանի կիրառել: Օգնության հասավ Ալիևը: Սա իր հերթին ապացուցում է` Բալասանյանի վկայակոչած դավադրության իսկությունը: Ավելին, ըստ ամենայնի, Բալասանյանն իր մեկ հարցազրույցով կարողացավ որոշակի բարդություններ ստեղծել արևմուտքի համար, այլապես նրանք նման` ակնհայտ բեմադրված քայլերի չէին դիմի: Կարևորը այն է, որ էդ ցիրկից հետո իրար հետ լավ էլ շփվել են երկու ժամից ավել…

Հարգանքներս պարոն Գեներալ, դուք մինչ օրս կարողանում եք անդառնալի վնասներ հասցնել հակառակորդին:

Բրիթիշ Փեթրոլիումի արտակարգ և լիազոր դեսպանին էլ ջերմագույն ողջույններս: Ոչ ոք չի մոռացվի:

Այս մասին գրառել է «ադեկվատ» Արթուր Դանիելյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ