14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Базарная баба. կանայք տղամարդ դարձան, տղամարդիկ՝ կնիկ

Базарная баба․ սրա հայերեն տարբերակը չկա ափսոս։ Այո՛, ափսոս, քանզի այսօր շատ օգտագործվող բառ է ու շատ օգտագործվում է իշխանության ներկայացուցիչների մասին։ Քոչարյան Անդրանիկը եթե մի քիչ ամոթ ունենար, նախ հետ չէր վերադառնա քաղաքականություն, իսկ եթե վերադարձել է, պիտի սուս-փուս նստի։ Լսի՛ր, հակատղամարդկային երևույթ, կանանց բամբասելու փոխարեն ավելի լավ կլինի Գյումրուց գողացածներդ վերադարձնես։ Քեզ ի՞նչ […]

ՍԴ նախագահի փոփոխությամբ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի համար, որով կորոշվի Արցախի հետագա ճակատագիրը. քաղաքագետ

Աժ-ում քվեարկության է դրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման օրինագիծը: Սա շատ վտանգավոր նախագիծ է, որը ոչ մի կապ չունի Հրայր Թովմասյանի անձի հետ, այլ ՀՀ-ում իսպառ վերացվում է դատական իշխանությունը: Նախագծին կողմ քվեարկողները պատմության մեջ հիշվելու են որպես պետական դավաճաններ: Հ.Գ. ՍԴ նախագահի փոփոխությամբ, իրականում, Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում սահմանադրական նոր հանրաքվեի […]

Ֆելիքս Ցոլակյանը փոշմանե՞լ է, որ երաշխավորել է Արթուր Վանեցյանին

«Այո, ես եմ երաշխավորել,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ,  2018թ.-ի հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի թիմի շարքերը համալրած ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, ընդգծելով, թե որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում,-ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։ Ցոլակյանը համոզված է՝ ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն ոլորտներն […]

Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել, մենք նաև ավելի մեծ բնակարան ենք գնել. Արարատ Միրզոյան

Մամուլը պարբերաբար գրում է այն մասին, թե ԱԺ 8 ամսվա պատգամավորներն արդեն նոր գույք` տներ թանկարժեք ավտոմեքենաներ են ձեռք բերում, ռեստորաններ են կառուցում: Այս մասին լրագրողների դիտարկմանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարող է խոսել իր օրինակով. «Կինս նոր ավտոմեքենա է ձեռք բերել՝ վարկով: Չեմ հիշում՝ առաջին փոխվարչապետ եղած ժամանակ էր, թե՝ ԱԺ նախագահ […]

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ տեղափոխվել է բուժզննության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկկից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: «Հետազոտման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանվայր»,- ասել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, թե երկրորդ նախագահի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա: Վիրահատության ցուցում չի եղել:  

Նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը կողմ էին՝ 98 պատգամավոր, դեմ՝1։

« ԱԺ-ում ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, դատվելու են պետական դավաճանության համար». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոսքս հիշեք ԱԺ-ում բոլոր նրանք ով կողմ է քվեարկելու անկախ դատական համակարգի ոչնչացմանը, հետագայում միանշանակ դատվելու են պետական դավաճանության համար։ Հ.Գ.Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին: Խրիմյան Հայրիկ»:

«Մարտի 1»-ի դատավարությունը քաղաքական հարթություն է տեղափոխվել. Վերնատուն

Անկախության հռչակումից հետո մեր երկիրը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրների առաջ կանգնեց։ Դրանց մի մասը լուծվեց, մյուսը՝ ոչ:  Անկախության ու Արցախյան ազատամարտի հաղթանակի կողքին մենք ունեցանք նաև բացթողումներ՝ պետական կառավարման ինստիտուտների անկատար վիճակ, խաթարված ընտրական համակարգ, սոցիալական բևեռացվածություն և արդարության դեֆիցիտ: Գործող իշխանությունը, ունենալով էական բարեփոխումներ անելու հանրային աջակցություն, գնաց այդ ռեսուրսի ոչ ադյունավետ օգտագործման և […]

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկության է դրել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը /Ուղիղ/

Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկության է դրել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ Քվեարկությունը կտևի մեկ ժամ: Նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը: Հիշեցնենք, ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հարցի համար իրավական հիմքեր չի տեսնում: Ուղիղ միացումը` yerevan.today-ի  

Ներդրումներ չկան ու չկան: Փաշինյանը մեղադրել է դիվանագետներին. Փաստ

Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:  Թերթի տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։  Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված