«Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն». Էդուարդ Շարմազանով
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/9E4719EF-5E5F-474E-BDCE-A4C82A680B74.jpeg)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն։
●Գարեգին Նժդեհին հակառուսականության մեջ մեղադրողներն առնվազն մակերեսային գիտելիքներ ունեն նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ և տարածում են անգրագիտություն,ինչպես նաև միտումնավոր նույնականացնում են բոլշևիզմն ու Ռուսաստանը։
Դա սխալ մոտեցում է։
Իսկ իրականությունն այն է,որ հենց Նժդեհն է իր ինքնակենսագրականում նշել
“Ցեղակրոնի միակ դաշնակիցը ռուս մեծ ժողովուրդն է”։
●Նժդեհի ուսմունքը նացիզմի և ֆաշիզմի հետ այնքան կապ ունի,որքան նույն ֆաշիզմն օրինակ՝ քրիստոնեության։
Նժդեհի “Ցեղակրոն” և “Տարոնական” ուսմունքները զուտ հայկական են բովանդակային առումով։
Իսկ ժամանակագրորեն մեծն Նժդեհն իր “Դավիթբեկյան ուխտերը” հիմնադրեց դեռ 1920թի հուլիսին՝ Սյունիքում։
●Նժդեհը կապեր է հաստատել Գերմանիայի հետ այն ժամանակ,երբ գործում էր խորհրդա-գերմանական դաշինքը,կամ 1939 թ-ին կնքված Ռիբենտրոպ-Մոլորով պակտը։
Նժդեհի նպատակն էր Գերմանիայի միջոցով թույլ չտալու Թուրքիայի կողմից հարձակում Խորհրդային Հայաստանի վրա։
Եվ ամենակարևորը։
Նժդեհի որևէ զինվոր երկրորդ աշխարհամարտի ժամանակ չի կռվել Խորհրդային բանակի դեմ։
Ավելին,Նժդեհը 1943թ-ին հասնում է նրան,որ իր զինվորները ուղարկվեն Բալկանյան ճակատ՝
բուլղարա-թուրքական սահման,որպեսզի հարկ եղած դեպքում պայքարեն թուրքերի դեմ։
Հ.Գ.”Դժբախտություն է,երբ ժողովրդի առաջնորդն ավելի է փառասեր է,քան իմաստուն”
Գարեգին Նժդեհ
Դեռ 2016թ-ին իմ կողմից հնչեցված թեզերը կարծում եմ շատ արդիական են այսօր»: