30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլն այս պահին միակ քաղաքական գործիչն է, որին Ալիևը գերադասում է տեսնել ՀՀ ղեկավարի դերում». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ շաբաթվա իրադարձությունները:

Դեռևս Հին Հռոմում կայսրերը ինչպես սեփական հաճույքի, այնպես էլ դժգոհ ամբոխի ուշադրությունը շեղելու համար կազմակերպում էին գլադիատորական խաղեր։ Զուգահեռներ անցկացնելով մեր օրերի հետ՝ առանձնացնենք մի քանի դրվագ. նախ հոկտեմբերի 8-ին հրապարակվում է Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը, որտեղ վերջինս զուգահեռներ է անցկացնում Նիկոլի և «Սասնա ծռեր» էպոսի հայտնի կերպարներից մեկի՝ «Ցռան Վերգո»-ի միջև: Եվ այդ տեղից սկսվում է դժգոհ Ժողովրդի «ամբոխի» ուշադրություն շեղելը: Հոկտեմբերի 10-ին սորոսական Լառան միանալով Վիտալի Բալասանյանի դեմ սկսված արշավին իր ֆբ-ն էջում գրառում կատարելով հայտարարում է. «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում»: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում գումարված ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամը իր ելույթով օգնության է գալիս Նիկոլին ու Լառաին, որպեսզի հանրությանը ներկայացվի Լառաի ակնարկած մերօրյա հերոսը, դրան զուգահեռ նաև վերացնելով «Ցռան վերգո»-ի կերպարի թողած տպավորությունը, և ինչպես է հաջողվում Նիկոլին ոչ միայն տեղի վրա ու այն էլ «ռուսերենով» պատմական ակնարկեր կատարել ու իրար կողքի շարել Գարեգին Նժդեհին ու Ա. Սոլժենիցինին: Հոկտեմբերի 12-ին Ադամին Աբրահամից չտարբերող Նիկոլը: Երբ հիշում ենք այս իրադարձությունները ավելի հետաքրքիր է դառնում, որ Հայաստանի Անկախացումից և դրան հաջորդած 28 տարիների ընթացքում Հայաստանի որևէ ղեկավար, լինի դա Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նրանք բարի չեն եղել Ադրբեջանի մի ղեկավարի հանդեպ, որքան Նիկոլն է փորձել լինել վերջին 17 ամիսների ընթացքում, ինչն էլ հիմք է հանդիսանում ենթադրելու, որ Նիկոլնն այս պահին միակ քաղաքական գործիչն է, որին Ալիևը գերադասում է տեսնել ՀՀ ղեկավարի դերում: Այս ամենն իհարկե պետք չէ անտեսել, բայց եկե՛ք չշեղվենք մեր պետության ու հասարակության բուն լրջագույն խնդիրներից, որոնք գնալով թափեն առնում։

Հ.Գ. Լիֆտի մեջ հանդիպեցի մի «կիրթ» մարդու, որը չի թաքցնում ոչ միայն Արցախի, այլ նաև Երևանի հանդեպ իր հավակնությունները»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ