24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը գրում է․ «Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։ Տեղեկացնում եմ, որ նախապես ծրագրված արձակուրդս եմ վերցնում վաղվանից, որից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու «ջախջախիչ քննադատությանը»։ Մինչ այդ, բոլորին ուղղակի […]

«Ձերբակալվել է Արսեն Բաբայանը: Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մասնավորապես նշելով. «Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ազդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։ Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։ Սրանց լպիրշության հետ […]

Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է քան հայրենիք պաշտպանե՞լը

Որքան մտածում եմ, ուղեղիս մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում թե ո՞նց կարող է պատերազմի վտանգի մեջ ապրող կամ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունները մարտի 1-ին իշխանությունը փողոցով բռնազավթել փորձող զոհված քաղաքացիներին վեր դասի` սեփական կյանքով մեր հայրենիքը պաշտպանած հերոս նահատակներից… Ոնց կարելի է սեփական կյանքով թշնամուն կանգնեցրած հերոս տղերքի հարազատներին փող տալուց առաջ միլիոնավոր […]

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով

Էդ 3  միլիոն վարչապետներին Նիկոլը հարցրե՞լ է, որ նախարարների  աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է։ Այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով  կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ, ըստ ՀԵՏՔ-ի հրապարակման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և […]

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաեւ պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ, հայտնում են […]

Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին

«Այս իշխանության եւ այս կառավարության համար անվտանգության խնդիրներն ի սկզբանե չեն եղել առաջնային։ Նրանք ցանկացած բան կարող են ասել, բայց ակնհայտ է, որ այս իշխանության համար առաջնահերթը կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ քաղաքական հակառակորդների դեմ պայքար մղելն է, ժողովրդավարության քողի տակ իր թավշյա իշխանազավթումը ներկայացնելն է, իսկ համահայկական օրակարգը, բանակաշինությունը եւ առհասարակ անվտանգության հիմնահարցերը երբեք […]

Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է

Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ […]

Նրանք Հայաստանում ուղղակի տեղ չունեն. Փաստաբանը՝ տրանսգենդերների մասին

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր՝ Կուբայից Հայաստան են եկել ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսգենդերներ։ «Քանի որ մենք պետություն չունենք, ես տեղեկացնեմ ՀՀ քաղաքացիներին, որ Կուբայից ժամանած թվով 14 հատ տրանսգենդերները ՁԻԱՀ վարակակիրներ են: Սա պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություն է, կարող եք տարածել: Ընդհանուր առմամբ 16 հատ են, որից 14-ը՝ ՁԻԱՀ վարակակիր: Ընդ […]

Պարադոքս. «փողի խնդիր չունենք» հայտարարությունների ներքո փորձ է արվում կրճատել երկրի ռազմական բյուջեն

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները: «Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»: 1. Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի