02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանի անվամբ տապանաքարը. սպասելի երևույթ էր, որովհետև դրա մեղավորը հենց ինքն է». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր համացանցում տեսա Նիկոլ Փաշինյանի անվամբ տապանաքարը։ Անկեղծ եմ ասում՝ չզարմացրեց, անգամ չզայրացրեց, սպասելի երևույթ էր, որովհետև դրա մեղավորը հենց ինքն է։

Այո, այո, Նիկոլ Փաշինյանը: Երբ 1,5 տարի առաջ իր պառլամենտական գործընկերների անուններով ծաղկեպսակներ ու ժապավեններ էին կպցնում, նույն Նիկոլը երբեք չսաստեց, չարգելեց, անգամ ներողություն չխնդրեց իր կոլեգաներից։

Անգամ հարց ուղղեցին այդ մասին իրեն, այդ ժամանակ էլ գոնե կանանցից ներողություն չխնդրեց: Դեռ ավելին՝ իր թիմի կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն տարածում էին այդ նկարները՝ ցինիկ մեկնաբանություններով։

Վստահ եմ՝ նման բաների շուտով ավելի հաճախ ենք ականատես լինելու։ Վստահ եմ նաև, որ դուք լինելով ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր՝ ձեր ընտանիքի անդամները տեսել են։ Չէի ուզենա երեխաները դա տեսնեին և զգային այն, ինչ զգացել են մեր երեխաները։ Այս վատ երևույթը սկիզբ է առել ձեր անմիջական թողտվությամբ ու դուք լռելով և չսաստելով՝ կանաչ լույս եք վառել այս արատավոր երևույթի համար։

Քամի ցանողը փոթորիկ է հնձում…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ