07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշ էջեր իշխող ուժի մշտական «ռասկրուտկա»-ի տակ են․ Փաստ

 «Պարբերաբար բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, պատգամավորի կամ այլ առանցքային չինովնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կամ որեւէ PR-ային նյութ դրվում գովազդի տակ, ընդ որում՝ հաճախ բավականին երկար ժամանակով։ 

Այս ամենը բավականին լուրջ ծախսեր է ենթադրում։ Այս թեմայի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, ըստ որի, իշխանական ուժը «քեշով» որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ֆեյսբուքյան էջերը մշտական «ռասկրուտկա»-ի տակ լինեն։ 

Ավելին՝ իշխանությունները հատուկ ընտրված կադրեր ունեն՝ մի ամբողջ ջոկատ, որոնք ֆեյսբուքյան «վարպետներ» են եւ տիրապետում են ամեն մի մանրուքի. հենց նրանց միջոցով էլ իշխանությունները կազմակերպում են իրենց համար անցանկալի եւ ակտիվ քննադատող օգտատերերի էջերի «բլոկման» աշխատանքները, անցանկալի նյութերի ներքո հայհոյանքները, ցանկալիների ակտիվ տարածումն ու գովերգումը։ 

Տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ աշխատանքը կոորդինացնում է ՀՀ իշխանության ամենավերին էշելոններում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ