15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը». Դավիթ Հարությունյանը՝ Հրայր Թովմասյանի հետ կապված քրգործի մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ մյուսների կողմից իշխանության զավթման առերեւույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը որեւէ այլ բացատրություն չունի, քան քաղաքական հետապնդումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ որեւէ իրավական հիմք չկա քրեական գործի հարուցման համար. «Մեծ ցանկության դեպքում էլ, […]

Հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել. Վարդան Թովմասյան

ԱԱԾ աշխատակիցները հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։ «Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում […]

Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից» Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է: Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և […]

Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել. Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել Հարգարժան հայ ժողովուրդ, Հարգարժան առիթ, անառիթ կարծիք արտահայտել սիրող տիկնայք և պարոնայք, Հարգարժան կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հարգարժան քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հարգարժան ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորին, Հարգարժան ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և […]

Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին: Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը… Լավ, դուք ուրիշ անելիք չունե՞ք… Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել […]

Վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում, հասկանո՞ւմ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»։

«Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է. «Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե Ռուսաստանում, թե Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային […]

Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմանբ։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է դա նշանակում, պետք է փորձել գտնել այդպիսի նախադեպ ժամանակակից ժողովրդավարություններում։ Մի փորձեք, չեք գտնի, չկա այդպիսի դեպք, քանի որ ոչ մի նորմալ պետություն և իրեն հարգող ղեկավար […]

Հաջորդը լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին. Ռուբեն Մելիքյան

Իրավունքի նկատմամբ ծաղրը շարունակվում է, Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Հիմա էլ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել այն փաստի առթիվ, որ 2018-ի մարտին Հրայր Թովմասյանը ընտրվել է ՍԴ դատավոր։ Թե բա՝ իշխանության զավթում է (!): Հաջորդը երևի լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի