20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել. Հրապարակ

Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 61-րդ հարցով իշխանությունը հերթական ծածուկ որոշումն է կայացրել։ Զեկուցողը եղել է ֆինանսների նախարարությունը։ Հարցը կոչվում է․ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին»։ Որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներին» 2019 թվին հատկացված […]

«Նիկոլ, քո քաղաքական հակառակորդներին ամեն անգամ թիրախավորելով խթանում ես քաղաքական ուժերի համախմբմանը». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա:Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես […]

Ալլա Լևոնյան, Ավետ Բարսեղյան, Արմինկա, Գուժ Մանուկյան. մշակույթի գործիչները կոչ են անում ազատել Ռոբերտ Քոչարյանին

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ. Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների Հայտարարությունը Մենք գնահատականներ չենք […]

Հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ապացուցել, որ ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների,  կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ, ասենք, երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը […]

Կարևորը՝ բռնել, ցուցադրել, խայտառակել, կարևոր չէ՝ մեղքը կհաստատվի, թե կհերքվի. Հրապարակ

Նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառող իշխանությունների համար, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի՝ դիմացը տարեց ա՞նձ է, թե՞ կին, պետության առաջ վաստակ ունեցո՞ղ է, թե՞ պատերազմի վետերան, հանցանքն ապացուցվա՞ծ է, թե՞ ընդամենը չփարատված կասկածներ են, որոնք մի քանի օրից հօդս են ցնդելու։ Կարեւորը՝ բռնել, հայտարարել, ցուցադրել, խայտառակել, հետո կարեւոր չէ, թե ինչ կլինի․ կհաստատվի՞ արդյոք […]

Թաքուն ճոխություններ, շռայլ ծախսեր. իշխանությունները չարաշահում են ժողովրդի անունն ու վստահությունը. Փաստ

Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ հայտարարություններում ընդգծում է, թե ժողովուրդը իշխանության միակ և անփոխարինելի բացառիկ աղբյուրն է, իսկ իրենք էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն են, որ աշխատում են ժողովրդի շահերն առաջ տանելու նպատակով: Սակայն ժողովրդից եկող պահանջները իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի ժողովրդի հետ, բայց արդեն պաշտոններում տաքուկ տեղավորված և իրենց ժողովրդի իշխանություն […]

Իշխանությունը նախատեսել է «արտաքսել», ընդհուպ կասեցնել ՀՅԴ-ին. Փաստ

Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։  Թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները […]

«Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար … »: Ֆեյքապետության պատերազմն ընդդեմ յուրայինների. Հրապարակ

«Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզվելի, թե կարում էիր, ընտանիքդ ղեկավարեիր, այ բլոջ…». սա ամենամեղմ մեջբերումն է իշխանական ֆեյքերի կողմից դերասան Հովհաննես Ազոյանի դեմ երեկ կազմակերպված զանգվածային հարձակումից: Մնացածը սեռական բնույթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակա: Հարց է ծագում. այդ ի՞նչ է իրեն թույլ տվել Հովհաննես Ազոյանը, որ նման անմարդկային […]

Կալանքի տակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն իր պաշտոնեական […]

Պետական բյուջեի հաշվին վարչապետի ընտանիքի անդամների համար մեքենա գնելու օրենք չկա

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը» մաս 2՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող եւ (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Նույն օրենքի հոդված 12-ի «Լիազոր մարմնի պարտականությունները» կետ 4՝ «անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի