27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված որևէ թաքցնելու բան չունի. Շարմազանով

Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հետ կապված և առհասարակ որևէ լուրջ խնդրի մասով որևէ թաքցնելու բան չունի: Նրա օրոք Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը հաղթել են ապրիլյան պատերազմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է երրորդ նախագահը ներկայանալ ու պատասխանել ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին: «Մենք որևէ թաքցնելու […]

Հունան Պողոսյանի որդին պարանոցից մինչև գոտկատեղ ձգվող դաջվածք ունի, բայց կծառայի էլիտար ստորաբաժանումում. Հրապարակ

Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին ևս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։ Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ […]

Առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում է․ «Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր: Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: Չէ՞ որ Ամանորն […]

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել  մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ:  Որոշմամբ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է […]

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Այս մասին տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ […]

Ժողովուրդն արդեն էլ չի հավատում Փաշինյանի կողմից ներկայացվող ցուցանիշներին եւ կոռուպցիայի դեմ պայքարի սրտաճմլիկ պատմություններին. Փաստ

Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում եւ հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց եւ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձեւավորել:  Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ խոչնդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները:  Իսկ քաղաքացիները մեծ […]

Շտապեք, այլապես պատերազմ կսկսվի: Ինչ է հուշում ԼՂ հարցով զեկույցը. 168 Ժամ

Ուսումնասիրում ենք ցանկացած նման զեկույց: Նման զեկույցները ոչ լիարժեքորեն են արտացոլում իրերի դրությունը կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄՃԽ-ում էական մեծ է թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցությունը, ինչը միանշանակ է թե՛ փորձագետների, թե՛ իրենց կազմի, թե՛ իրենց մոտ ընդգրկված և ֆինանսավորված կազմակերպությունների տեսքով: Հետևաբար՝ բնական է, որ ոչ լիարժեք և օբյեկտիվ տեղեկություններ են»,- […]

Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի դիրքորոշումն`այլ է. Հրապարակ

Ինչպեսեւ գրել էինք օրեր առաջ, երեկ Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաեւ ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։ Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին […]

Փաշինյանն ու իր ընտանիքը «տանջվում» են, շքեղ կյանքից նեղվում․ Իրատես

Նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե պե­տա­կան հա­մա­կար­գը դի­մա­կա­յում է հե­ղա­փո­խու­թյա­նը, բայց «ա­ռա­ջին տիկ­նոջ» ինս­տի­տու­տը կա­յա­նում է։ Դեռ մի կողմ թող­նենք, որ Հա­յաս­տա­նում ո՛չ Սահ­մա­նադ­րու­թյամբ ա­ռա­ջին տիկ­նոջ ինս­տի­տուտ կա, ո՛չ էլ վար­չա­պե­տի տի­կինն է ա­ռա­ջի­նը հա­մար­վում (ա­ռա­ջին տի­կի­նը, ե­թե շատ եք ու­զում, Նու­նե Սարգ­սյանն է), պար­զա­պես ար­ձա­նագ­րենք կարևոր մի հան­գա­մանք. Փա­շի­նյա­նը ճիշտ է, ե­թե Հա­յաս­տա­նում մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի