13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հորդորում ենք Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները. ՍԴ դատավորներ

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործին: Հայտարարության մեջ ասված է.

« «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Իրավասու մարմիններին հորդորում ենք քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի վերոհիշյալ պահանջները:

 

Անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում ենք բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը, շարունակելով ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործելով անկախ և անաչառ:

Ալվինա Գյուլումյան
Արևիկ Պետրոսյան
Արման Դիլանյան
Հրանտ Նազարյան
Աշոտ Խաչատրյան
Արաիկ Թունյան
Ֆելիքս Թոխյան

ք․ Երևան
30 դեկտեմբերի 2019թ․»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ