23 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ Քայլը» հաղթանակը նշել է երեկոյան խնջույքի սեղանի շուրջ. Հրապարակ

Մենք տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնելու որոշումը, որը երեկ անցկացրեցին Ազգային ժողովի նիստում այնպիսի ցնծագին մթնոլորտ է ստեղծել Իմ քայլում, որ որոշել են իրենց հաղթանակը նշել երեկոյան խնջույքի սեղանի շուրջ: Իշխանությունը մեծ կազմով Տերյան 105/1 հասցեում Էդուարդ Աղաջանյանին պատկանող Ֆերմատա ակումբում նշել է երեկվա հաղթանակը: Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ նույն […]

Հրայր Թովմասյանը վարչապե՞տ. Իշխանությունը մտահոգ է. Իրավունք

«Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւի ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի: «Իրավունքի» տեղեկություններով՝ նույն «Իմ քայլի» շարքերում կան մտահոգություններ, որ այս սցենարը «հորով-մորով» անելու դեպքում իրենք քաղաքականություն են վերադարձնում Հ. […]

Գիծը քաշված է․ ռուբիկոնի մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուսում՝ ՀՀ սահմանադրական կարգը

«Այն, ինչ դրել են շրջանառության մեջ, հակասում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածին։ Քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի նախագիծն առանց առաջին ընթերցմամբ ընդունելու տանել հանրաքվեի՝ շրջանցելով ՍԴ-ի եզրակացությունը։ Օրենսդիրը պետք է առաջին ընթերցմամբ ընդունի հարցը, ուղարկի Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը հաստատելու, որից հետո միայն դրվի հանրաքվեի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ […]

ՀՀԿ ԳՄ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված  «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։    Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։   Հարկ ենք համարում ընդգծել, որ սկզբունքորեն […]

Ձեր երազած ժողովրդավարությունն այն է, որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է հայտարարել ազգի թշնամիներին և ազգի բարեկամներին, նվիրյալներին, կարող է սրբեր կարգել, կարող է դավաճաններ կարգել, անիծյալներ կարգել, սատանաներ

Գործադիր իշխանության ոչ մի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա պառլամենտի վրա։  Վարչապետի ելույթի մի ամբողջ հատված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մեծ նամակից էր, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է ձևավորվել ՍԴ-ում Հրայր Թովմասյանի նախագահությունը։ Մի հատվածը հայտնի քրեական գործից է, որը հարուցված է նախկին ԱԺ նախագահի նկատմամբ և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալի […]

Շնագայլերի ոհմակը կհարձակվի նրանց արյունը ծծելու համար

-Շնագայլերի ոհմակը կհարձակվի. -Նրանց արյունը ծծելու համար Հ.Գ. -Մեջբերում հայոց ամենայն վարչաпետի ելութից… #Ոչ_մի_ատելության_խոսք_Նոր_Հայաստանում Գրում է լրագրող Կարմեն Դավթյանը`մեջբերելով վարչապետ Փաշինյանի խոսքերը ԱԺ արտահերթ նիստին: 

Հայաստանը չունի երազանքի ՍԴ, ե՞րբ կունենանք․ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ արտահերթ նիստին /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ գործող Սահմանադրությամբ նախատեսված է ՍԴ-ի մի մոդել, որը  միջազգային փորձագետների կողմից գնահատվել է որպես հավասարակշռված: Այս մոդելի էությունը հետեւյալն է, ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են  ՀՀ նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը: Ընտրությունը կատարում է ԱԺ-ն եւ ՍԴ-ն դառնում […]

Հայաստանում սահմանադրական հանրաքվե կանցկացվի

Ազգային ժողովը 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։  

Փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «Առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավական պոռնկության դրսևորում է։Փաստացի այդ նախագծով Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փորձ է կատարվում տիրանալ սահմանադրական դատարանի լիազորություններին /Իշխանությունը յուրացնելը/։ Սա նաև առաջացնելու է սահմանադրական կարգի տապալում։ ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում այս հայտարարությունը դիտարկել որպես առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ հաղորդում […]

«Հատընտիր» քայլարածների «սահմանադրախեղդ» ելույթներից

Թագուհի Ղազարյան. «Մենք չունենք աշխարհաքաղաքական շահեր և գերտերություններ»… Ալենь Սիմոնյան` ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակ. «Էն ինչ որ էսօր կատարվում ա Հայաստանի հանրապետությունում և ինչու ոչ`Ազգային ժողովում, գժվելու բան ա»… Շարունակե՞մ քայլարածների ինքնախոստովանական ցուցմունքների շարքը, թե՞ այսքանն էլ բավական է… Լիլիթ Պողոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված