17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկո՛լ, Նժդեհի անունը տալով, մեր ազատագրած հողերն ես փորձում հանձնե՞լ. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետի աթոռին հայտնվածը, ով հիացած է ալիևի կրթությամբ, Բեռլինում հանկարծ հիշեց, որ Նժդեհը 1918թ.-ին, հայ ժողովրդին փրկեց ցեղասպանվելու վտանգից: Երկու տարի առաջ էլ, նույն սպեկուլիատիվ քայլով, դասալիքը կամուֆլյաժ հագած «Մոնթե» խաղաց, շատ լավ հասկանալով, որ մեր ազգը ազգային հպարտություն և ինքնասիրություն ունի, որը ժամանակ առ ժամանակ շոյելով, կարելի է վստահություն ձեռք բերել: Բայց մի բան մոռանում է, որ երկու տարի առաջ այլ էր, սոցիալական անարդարության մասին լոզունգներին հավատալով մարդիկ խայծը կուլ տվեցին, հավատացին, խաբվեցին ու օգտագործվեցին: Հիմա այլ է, հիմա հասկանում են, որ իրենց կյանքը ոչ միայն չի բարելավվել, այլ էլ ավելի է հետընթաց ապրում, հասկանում են, որ այդ ամենը պարզապես իշխանության հասնելու համար էր: Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլի երեկվա ելույթին՝ ընդամենը «Մոնթե»-ի երկրորդ սերիան էր, պարզապես այս անգամ Բեռլինում:

Վարչապետի աթոռին հայտնվածը այն մարդն է, ով իշխանության գալու առաջին իսկ վայրկայնից սկսեց պայքարել, ու առ այսօր պայքարում է Արցախյան ազատամարտի գաղափարի դեմ, բոլոր էն տղերքի դեմ, ովքեր հաղթանակ են կերտել, էն տղերքի դեմ, ովքեր 30 տարի առաջ էլ իրեն ու իր նմաններին փրկեցին ցեղասպանվելուց. Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վիտալի Բալասանյան, Բակո Սահակյան, Մանվել Գրիգորյան, անուն առ անուն կարող եմ շատերին հիշատակել…

Իշխանության եկած դասալիքները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, շատ էլ լավ հասկանում են, որ այս պայքարի, պատերազմի ճանապարհ անցած մարդկանց վարկաբեկելով, ազգի արժեհամակարգից հանում են հայրենիքի պաշտպանի կերպարը:

Այս ամենը իշխանությանը օդ ու ջրի պես է պետք: «Ազատագրված տարածքները անպետք հողեր», «հայրենասիրությունը պաթետիկ երևույթ» թեզերի հեղինակը, ալիևի կրթությամբ հիացածը, ադրբեջանասեր թիմի առաջնորդը հանկարծ հիշեց ազգային և պետական կարկառուն գործիչին: Շատ պարզունակ չե՞ս արդեն, Նիկո՛լ, Նժդեհի անունը տալով, մեր ազատագրած հողերն ես փորձում հանձնե՞լ: Նժդեհին հիշատակելով, միևնույնն է, չե´ս կարողանալու մշուշել, քո կողմից օրակարգ բերված ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակ ձևակերպումը: Քո «աշխատանքի» արդյունքում է, որ այսօր քննարկվում է ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ ազատագրաված տարածքներ, քո «աշխատանքի» արդյունքում է, որ բանակցությունների օրակարգից բացակայում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, Արցախի միջազգայի ճանաչման հարցը: Այս հարցն է մեր հաղթանակի ամրապնդման իրավական լուծումը, որից դու խուսափում ես:

Հ.Գ. Վաղվա հանդիպման ժամանակ, երբ կբանակցես ալիևի հետ, հիշի´ր, որ մենք հող հանձնողին «բանդերոլ» ենք անելու բաքու: Արցախի հարցում մենք միայն ու միայն հաղթանակածի դիրքերից ենք խոսում՝ Արցախի միջազգային ճանաչման պահանջ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ