29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր ազգը գնում է դեպի ինքնաոչնչացում․ Արա Վարդանյանը՝ զոհերի մասին

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է/ «Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13-րդ զոհը բանակում։ Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։Դիմում եմ Վեհափառ Հայրապետին. Վեհափառ  Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով […]

Եկել էր ինձ հետ լուսանկարվելու․ ԱՄՆ սենատորը՝ ԱԺ նախագահի մասին․ Հրապարակ

«ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ով բավականին սերտ շփումներ ունի ամերիկյան իշխանությունների հետ, վերջերս մի առիթով հանդիպել է ԱՄՆ սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հետ, ում հետ 2019-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա լայնորեն այդ հանդիպումը լուսաբանվել էր։ Մեր հայրենակիցը, պարզ հետաքրքրությունից դրդված, հարցրել է Մըքքոնելին, […]

Հարթակ՝ «այո»-ն բացառող կարծիքների համար. Ռ․Մելիքյանը՝ «ոչ»-ի մասին․ Հրապարակ

«Արտախորհրդարանական ընդդիմությունը պլանավորել է իր անելիքները՝ կապված հանրաքվեի հետ։ «Բանակցում ենք հայտնի քաղաքական ուժերի հետ, արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ` համատեղ ժողովրդին բացատրելու, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքական ուժերը չցանկացան «ոչ»-ի շտաբում լինել, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ ձևով չենք պայքարելու ընդդեմ «այո»-ի` հակաիրավական այս վիճակը կանխելու, […]

«Պատրաստ եղեք դաժան պայքարի»․ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք են առաջադրել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով:  Անկեղծ ասած էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է: Սա բացահայտ […]

Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դո՞ւխ չունի, թե՞ ծրագիրն է ուրիշ. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ համառորեն չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Վերջ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրին։ Շարմազանովը շեշտեց՝ Արցախյան խնդիրը ոչ թե տարածքային վեճ է կամ անվտանգության խնդիր, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման։ «Ի՞նչ […]

Նիկոլն իրոք Պանիկովսկու օրն էր ընկել, նրան Մերկելի պես աղջիկները չեն սիրում

Պարզվում է, որ Գերմանիայի ղեկավար ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ շատ վատ, հակահեղափոխական, լրիվ «սեւ»  կերպար է, ով հեչ չի հարգում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ղեկավարին:                                      Ոչ ավել-ոչ պակաս, նա Նիկոլի աչքն է խոթել Վենետիկի հանձնաժողովի հանգամանքը, գրում է «Իրավունքը» : Սակայն զարմանալիորեն իշխանությունը փորձել է դա թաքցնել քաղաքացիներից, ինչը եւ                        հայտնաբերել է ոչ պակաս  «սեւ», չար ու նախանձ Արմեն Աշոտյանը:  «Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր  կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում  Նիկոլ Փաշինյանի  ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ:  Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց  թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ:  Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում  հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ:  Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված  հաղորդագրությունից»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը ու կից տարածել Մերկելի խոսքի տեսագրությունը:  Չէ, Նիկոլն իրոք Պանիկովսկու օրն էր ընկել, նրան Մերկելի պես աղջիկները չեն սիրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի