24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանության աշխատանքը՝ փիառ-ակցիաներ. Հրապարակ

Իհարկե, ցանկացած երկրի ղեկավար զբաղվում է նաեւ առաջին հայացքից անկարեւոր հարցերով՝ փառատոներ է խրախուսում, այցելում դպրոցներ, մասնակցում թատերական պրեմիերայի, ընդունում ինչ-որ բանով աչքի ընկած մի դպրոցականի կամ իրեն նամակ գրած մի տատիկի։ Բայց այդ ամենն անում է շատ կարեւոր գործեր անելուց հետո՝ իր հիմնական գործունեությունից դուրս՝ որպես լրացուցիչ «համեմունք» հիմնական «կերակրին»։ Մեզանում ճիշտ հակառակն է՝ կարեւոր գործերն իրենց տեղը զիջել են փիառին ու անկարեւոր միջոցառումներին։ Իշխանության աշխատանքը բաղկացած է միայն այդ՝ ուղեկցող միջոցառումներից ու փիառ-ակցիաներից։ Տպավորություն է, որ մեր երկրում չկա ոչ մի անլուծելի խնդիր։

Բայց նաեւ երկրում ոչ մի համակարգ չի աշխատում, եւ նրանց փոխարեն աշխատում է միայն վարչապետը, իսկ բուն վարչապետական գործառույթները կատարող չկա։ Ասենք, օրինակ, երկրում չկա Ճանապարհային ոստիկանություն եւ ոստիկանապետ, ու ՀՀ վարչապետն անձամբ է «լայվով» զրուցում տաքսիստների հետ ու բացատրում բալային համակարգի նրբությունները։

Երկրում չկա մշակույթի նախարար ու  մշակութային քաղաքականությունն իրականացնող որեւէ անձ կամ մարմին, եւ վարչապետն իր մոտ խորհրդակցություն է հրավիրում «յարխուշտայի փառատոն անցկացնելու» հարցով, ապա որպես շատ կարեւոր լուր՝ ավետում է, որ Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն, քանի որ «յարխուշտան մեր ազգային ինքնությանն ամենաբնորոշ պարերից է»։ Ապա մի խառնափնթոր տեքստ են հաղորդում, որ դա շատ «նշանային եւ կարեւոր իրադարձություն է, որը կարտահայտի մեր քաղաքական ռազմավարությունը՝ մեր ազգային ինքնության հարցում, կօգնի լինել առանձնահատուկ նախանձախնդիր, մեր ինքնությունը պահպանել, կորսվող բաղադրիչները վերականգնել եւ զարգացնել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ