17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ասֆալտ ուտելու մասին

Ինչպես հայտնի է, Նիկոլի մտքի թռիչքը իր  հանցավոր հանրաքվեի քարոզելու վերաբերյալ ավելին չանցավ, քան  ասվալտը: Դե, բնական է, ասֆալտը հավանաբար իր  սիրած երեւույթն է` մե՛կ ասվալտին է փռում, մե՛կ աննախադեպ անսվալտ է փռում, մի խոսքով, ով ինչի մասին կխոսա Նիկոլը` ասվալտի, նկատում է Iravunk-ը:

Բայց արի ու տես, որ համեմատությունը անհաջող էր, քանի որ ամբողջ հանրապետությունում ասվալտը քարուքանդ եղած է: Եվ Նիկոլին համապատասխանում է ոչ թե այն հարթ ու գեղեցիկ ասվալտը, այլ հենց դարուփոսը: Երեւանի գրեթե բոլոր փողոցների ասվալտը քայքայվել է, իսկ Հրաչյա Քոչարը արդեն մեկ շաբաթ է խցանվում է մի հսկայական փոսի պատճառով: Գրեթե անանցանելի է դարձել դեպի Խարբերդի ամառանոցներ թաղամաս տանող ճանապարհը: Այսպես կարելի է անվերջ թվարկել, էլ չասած Երեւան-Գյումրի մայրուղու մասին, որը հենց Նիկոլի նշած «ոչ»-ին համապատասխան է: Միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհները էլ ավելի սարսափելի վիճակում են:

Ընդ որում, քայքայված են նաեւ ընդամենը 4-5 ամիս առաջ իբր նորոգված ճանապարհները, իսկ գծանշումը դրանց վրա ջնջվեց հենց առաջին ձյունից հետո չդիմանալով տեղ-տեղ նույնիսկ երկու ամիս: Այնպես որ Նիկոլը ասվլատին փռել կարողանում է, սակայն ասվալտ փռել նրան չի հաջողվում: Եվ իր ու քաղաքապետի պարագայում  կարելի է խոսել ասվալտ ուտելու մասին: Այնպես որ Նիկոլի քարոզչական հնարքը հավանաբար իր դեմ է աշխատում, որովհետեւ քայքայված ճանապարհը ասոցացվում է հենց Նիկոլի իշխանության հետ:

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ