07 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջում մեկը մեկի գլխին քարով կտա, կամ մեկն իրեն հայհոյողին կխփի, արդյունքում կունենանք արյունահեղություն

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է, դրա համար այդ պրոցեսում միայն մեկ ճամբար պետք է լինի՝ «այո»-ի: «Ոչ»-ի ճամբար պետք է չլինի, որին կոչնչացնեն ատելության բանակով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքերով, իշխանությանն օդի ու ջրի նման «ոչ»-ի ճամբար է պետք, որպեսզի այդ մարդկանց մեղադրի Սերժ Սարգսյանին պաշտպանելու մեջ, ինչից […]

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

Մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ուղարկելու նախագիծը վիճարկելու մասին, ըստ էության ակնարկելով, որ ԲՀԿ-ն խոչընդոտում է այս գործընթացին: Ասաց`համապատասխան թվով ստորագրություններ չունեն, դրա համար վերոնշյալ հարցը փակված է: Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հարմարվել ու վայելում են Սերժ […]

Եթե հանրաքվեն տապալվի, ինչ սցենար գործի կդրվի. 168 Ժամ

Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, […]

Ինչպես դառնալ Նիկոլի սրտի պաշտոնյան. 7or.am /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանը գրավել։ Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը նախորդ իշխանության օրոք է ձևավորվել, որ այս դատարանը մշտապես դակել է ընտրակեղծիքների արդյունքները, և որ այդ մարմնի կազմը փոխելը ժողովրդի պահանջն է։ Բայց սրանք բոլորն էլ դատարկ հիմնավորումներ են։ «Ժողովրդի» վարչապետն անկեղծ պետք է լիներ ու հայտարարեր, որ ինքը ՍԴ-ն ուզում […]

Սերժ Սարգսյանը ճիշտ էր: ԲՀԿ-ականները փախել էին դահլիճից. Հայելի

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի […]

Գտիր տարբերությունը: Հրայր Թովմասյանը չի օգտվում ծառայողական մեքենայից, գումարը փոխանցում է բանակին. Իրավունք

Անկախ այն բոլոր կեղծ լուրերից, որոնք պտտվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան շուրջ, այ­նուամենայնիվ, իրականությունն ասում է այլ բան։ Նույն ինքը՝ Հրայր Թովմասյանը, պարզվում է՝ երկար ժամանակ է, ինչ չի օգտվում իրեն պատկանող ծառայողական մեքենայից եւ մեքենայի համար նախատեսված բենզինից, ավե­լին՝ բոլոր այդ գումարները հատկաց­նում է Հայոց բանակին։ Ինչպես բոլորս գիտենք, պատկերն այլ է […]

ՍԴ-ում հանգիստ են, հակաքայլերը ծանրակշիռ են․ Թովմասյանն ուշագրավ սցենար է մշակել. Իրատես

Չնայած ողջ իշխանությունը խառնվել է իրար, էլ բան չի մնացել գործի դնելու, որ վերջնականապես ազատվի Հրայր Թովմասյանից ու ՍԴ մյուս դատավորներից, իսկ ընդդիմախոսներն էլ անընդհատ հայտարարում են, թե հակասահմանադրական քայլեր են անում, կարմիր գծեր են խախտվում, պարզվում է՝ միակ խաղաղ «օազիսը» ՍԴ-ն է։ Հրայր Թովմասյանին ոչ ապրիլի 5-ի հանրաքվեն է մտահոգում, ոչ էլ իշխանության քայլերը։ […]

Մեր երկիրը վերածվում է վատ կրկեսի. Հրապարակ

Մեր երկիրը կամաց–կամաց վերածվում է չստացված տրյուկներով կրկեսային ներկայացման թատերաբեմի, որտեղ փորձերը հենց ներկայացման ժամանակ են արվում, այլ ոչ թե նախապես։ Եվ ողջ դահլիճը քահ-քահ ծիծաղում է անփորձ դերասանների, ծանրաձողը ոտքին գցող մարզիկների ու կենդանիների լեզուն չհասկացող գազաններ վարժեցնողների վրա։ Քանի անգամ կարելի է մտնել նույն գետը կամ անզոր փորձեր անել՝ 7 պաշտոնյայից ազատվելու նպատակով, […]

Պարոնայք, հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին արհամարհելու հետևանքները․ Չալաբյան

Քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։ Դրան ավելացել է Վենետիկի հանձնաժողովի դիլեման՝ արդեն ակնհայտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի