17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Էս ի՞նչ արեցիր «Պողոս» ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի առաջին օրը,«Պողոս» քեզ հետ միասին բոլորս ականատես եղանք Նիկոլի հերթական շարքային «ժուլիկությանը», երբ նա, իր ֆեյսբուքյան պատին տեղադրելով կիսաքանդ և նոր ասֆալտապատված ճանապարհների երկու լուսանկար, փորձեց այն համադրել «այո»-ին և «ՈՉ»-ին ձայն տալու հետ՝ նշելով, թե ինչ կինի սխալ ընտրության դեպքում։ Սա ակնհայտորեն «ժողովրդական վարչապետի» կողմից արված էժան քայլ էր, քանզի սրանով նա փորձում էր խաղալ իր հասարակության ոչ բանիմաց «Պողոս» հատվածի սրտի նուրբ լարերի հետ և իրենց ցանկալի երևույթը մատուցել «Պողոսի» քիմքին հաճելի սոուսով։ Ցավում եմ, որ «Պողոսն» այդպես էլ չի ընկալում, որ իր ականջներին կախվում է լապշայի հերթական չափաբաժինը, այլ հպարտանում է, թե որքան «ուժեղ տղա է իր ամենակարող վարչապետը»։

«Պողո՜ս» իմացի՜ր, որ պետբյուջեից 3,4 մլրդ դրամ տալիս են, որ քո սիրելի Նիկոլը հանգիստ անի այն, ինչի համար նրան բերել են իշխանության, և սա՝ այն դեպքում, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է հեղափոխության դառը պտուղները՝ կյանքի թանկացում, ապրանքների և ծառայությունների թանկացում, գրեթե զրո ներդրումներ երկրում, զրո աշխատատեղերի ստեղծում, տնտեսության անկում… բյուջեի միջոցների մսխում՝ միլիոնավոր դոլարների հասնող… «Պողոս», ստացվում է, որ պարգևավճարների համար կա նախատեսված միլիոնավոր դոլարմեր, իսկ քո համար ոչ մի կոպեկ չկա «Պողոս»: Միայն մի հարց ունեմ` էս ի՞նչ արեցիր «Պողոս»:

Հ.Գ. «Պողո՜ս» դու գնա վայելիր հեղափոխության դառը պտուղները, իսկ քայլարաստները թող քեզ մոտ լացեն, իսկ հետո մեջքիդ հետևում գնան կայֆեր անեն ու վրատ ղժան: Ժամանակիմ Բաբկենը քեզ սենց բան ասեց «Հանրաքվեն լավագույն տարբերակը չէ. չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսն, իր անգրագետ բազմամարդ ընտանիքով ավելի մեծ դեր խաղա էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես» նկատի ուներ Ամուլսարի հարցը, իսկ այսօր, էլի սկսեցին քեզ գնահատել ու օգտագործել, Բաբկենի հարևան անգրագետ «Պողոս»: Նորից եմ հարցնում` էս ի՞նչ արեցիր «Պողոս» »:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ