13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Ետ քաշեք ձեր թավիշն Արցախից». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ետ քաշեք ձեր թավիշն Արցախից

Արցախի հողում դավադրաբար թավիշ է ներմուծվում, կամաց-կամաց, թավշյա մզզոցով, նպատակաուղղված։
Եվ այդ թավիշից սրտխանոցս ահագնանում է։

Մի արեք, Արցախը պարտավոր ենք թողնել մաքուր, որպես մեր ժողովրդի փրկության գոտի։
Արցախը թավիշով վարակելը ամենամեծ ստորություն է, ետ քաշեք ձեր թավիշն Արցախից եւ մի պղտորեք արցախցու հոգին․․․։

Մարդիկ այստեղ սահման են պահում, երկիր են պահում, հայրենիք են պահում, նաեւ ձեր նման անասունների անվտանգություն են ապահովում։

Յուրաքանչյուր արցախցի կենդանի վահան է թշնամու եւ հայրենիքի միջեւ, հայրենիքի պահապան վահան, այն հայրենիքի, որին դուք արժանի չեք, ստոր եք ու ծախու, անսեռ եք ու անհայրենիք, անմայր եք ու անզավակ․․
Արցախում եթե անգամ եղել է որեւէ ակցիա, հանրահավաք, կամ մեկ այլ բազմամարդ միջոցառում, եղել է բացառապես հանուն Արցախի, հանուն անվտանգության եւ անկախության․․։

Իսկ հիմա՝ երբեւ Արցախի տեղն անգամ չիմացած ամեն տականք իրեն իրավունք է տալիս գնալ եւ պղտորել մարդկանց։

Մտացածին սցենարներդ հավաքեք եւ կորեք Արցախից»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ