Մինչև ապրիլի 5-ը կարող է ևս մի տաս հատ այսպիսի գործ գտնեն. Սեյրան Օհանյան /տեսանյութ/
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը կապ չունի ՀՔԾ–ում քննվող վատնման գործի հետ։ «Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև ինձ հետ կապ չունի»,–ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ ինքը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել:





































