27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել

Օրեր առաջ անդրադարձել էի այս երևույթի նախադեպին, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բայց ինչպես ասում են, ձայն բարբառո անապատի: Փոխարենը երեսպաշտությունն այն աստիճանի է հասել, որ ոմանց այսօրեական շահերը բավարարելու համար ոչ մի կարմիր գծի առաջ չեն կանգնում` ընդհուպ մինչև թաղման ծեսը ծաղրելն ու դրանից հաճույք ստանալը:

Եվս մեկ անգամ հրապարակային կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել այս և նախորդ դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հակաքարոզչության անփառունակ մեթոդները բացառելու ուղղությամբ:

Հեշտ է, իհարկե նշել, որ ոչ ոք կապ չունի սրա հետ և անցնել առաջ, բայց վաղուց ապացուցված է, որ անգործությունն աջակցության ամենագործուն դրսևորումներից է, իսկ անպատժելիությունը վաղը բերելու է ավելի վատ հետևանքների:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ