30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության վարկանիշը վստահության նոր հակառեկորդ է սահմանել. 168 Ժամ

Իշխանության վարկանիշը՝ ըստ երկու տարբեր չափումների, նոր հակառեկորդ է գրանցել՝ 17.7 տոկոս վստահություն։ Այդ չափումները, ըստ հավաստի տեղեկությունների, կատարվում են արևմտյան դեսպանատներից մեկի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, և հերթական անգամ դրանց արդյունքում գրանցվել է վարկանիշի անկում։ Ըստ դիտարկումներն իրականացրած փորձագետների վերլուծությունների՝ իշխանության վարկանիշի վրա ազդեցություն են ունեցել, մասնավորապես, հանրային այն ընկալումները, որոնց համաձայն՝ իշխանությունը՝ […]

«Լեռնիկ Ալեքսանյանին և Ֆիրդուս Զաքարյանին եմ խոսքս ուղղում». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ 3 խորհրդի անդամներին չէի անդրադառնա, եթե այսօր չլսեի նրանց կողմից մի շարք մեղադրանքներ կուսակցության և կուսակցության ղեկավարության մասին։ Մասնավորապես Լեռնիկ Ալեքսանյանին և Ֆիրդուս Զաքարյանին եմ խոսքս ուղղում՝ պարոն Ալեքսանյան, ես էլ, դուք էլ լավ գիտենք, թե դուք ինչու լքեցիք կուսակցության շարքերը, որովհետև այլևս վերցնելու […]

Չեղարկվել է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան. Մոսկվայի կոշտ արձագանքը

7or.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման։ Դրանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ […]

«Մարդ ենք ուտելու»: անխնա գործողություններ կսկսեն իշխանության ընդդիմախոսների նկատմամբ՝ իրենց քննադատող ԶԼՄ-ներից սկսած, վերջացրած քաղաքական գործիչներով. Հրապարակ

Իշխանությունում քննարկել են, որ սահմանադրական հանրաքվեի ձախողումը պարտադիր հետևանքներ է ունենալու քաղաքական թիմի համար՝ կառավարության կազմի հիմնովին փոփոխությունից սկսած, վերջացրած պատգամավորների մանդատներ վայր դնելով։ Իշխանության մեր աղբյուրն ասաց, որ նշաձող է սահմանվել․ եթե իշխանությանը չհաջողվի գոնե 500 հազար ձայն հավաքել, ապա ամեն մեկն իր մաշկի վրա զգալու է դրա «հետևանքները»։ Իսկ եթե հավաքեք 650 հազար […]

Նիկոլ Փաշինյան՝ հեղափոխական բռնապետը. 168 Ժամ

Այս շաբաթ Ազգային ժողովը սկսել է քննարկել օրենսդրական փաթեթ, որ համընդհանուր ընկալմամբ անվանում են վեթինգ եւ անցումային արդարադատություն։ Վեթինգի տարրեր պարունակող օրինագիծը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որի քննարկումն ավարտվեց երեկ, իսկ անցումային արդարադատությունը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծին, որի քննարկումը սկսվեց երեկ։ […]

Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), […]

Ֆյուրերիկն ու նրա պահապանները

Թավշյա առաջնորդը մի քանի կռիվ կինո է նայել ու տեսել, որ Հիտլերը կուսակցությունում ահաբեկչական թև ուներ։ Կամ էլ Գուգլով հանդիպել է չինական խունվեյբիններին ու դուրը եկել է գաղափարը։ Արդյունքում՝ ի հայտ են եկել կիսազինվորական շորերով «հեղափոխության պահապաններ»։ Նրանք կանաչավուն համազգեստ են կրում ու կրկնակի կեղծ մեսիջ ունեն իրենց անվան մեջ։ Նախ հեղափոխություն չի եղել, որ […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նշենք, որ հիվանդության մասին նման տեղեկատվություն էր հրապարակել apsny.ge-ն։  

Իբր քիչ էր մեզ Քայլոն՝ գերլկստված սուտ Չալոն, հլա դրա սըֆաթին, բռնես, ծեփես ասֆալտին…

Համարյա «էքսպրոմտ» 🙂 *** Դունչը հենած հատակին, Մտքերի մեջ էր Մոլլին… — Թախծոտ նայեց Բոնբորը՝ Էլիտար չէր ոսկորը… Բայց ասեմ, որ էսպես շուն Չէր տա ախպերն՝ ախպորը: Միջավայրը հոտոտեց, Թբիլիսոն կարոտեց, Չեմուչումով գռմռաց, Մի քիչ իր շուրջը ֆռաց… Արջուկն, Ամպիկն ու Մոլլին Խանդով նային Նիկոլին, Միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ… Գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր: Իբր քիչ […]

Ո՞ւմ միջնորդությամբ է վարչապետի եղբորորդու զինծառայությունն անցել Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատանը. yerevan.today

Հասարակությունն ամեն ընտրություններից հետո իշխանության եկածների մեջ առաջինը զինծառայությունից խուսափած անձանց է զտում ու թիրախավորում, բայց կարճ ժամանակ անց նորից համակերպվում է այն զավեշտալի իրականության հետ, որ բանակից խուսափած պատգամավորներն իրենց իրավունք են վերապահում օրենքներ մշակել և նոր կանոններ պարտադրել բանակին՝ ըստ որում նվիրումով ծառայող շարքային զինվորից մինչև պատերազմ անցած դասային զինվորական ու գեներալիտետ։ Այդպիսինները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի