24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ոչիստներն» ասում էին՝ հեսա թեժ գարուն ենք անում, թեժ աշուն ենք անում, բա ո՞ւր եք, չեք երեւում. Նիկոլ Փաշինյան

Էսօր թարմ թեմա են գտել, թե վարչապետը պետական տրանսպորտային միջոցով՝ ուղղաթիռով եկել է Սյունիք՝ քարոզարշավի: Այս մասին, ասյօր՝ մարտի 10-ին, Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ինքը Մեղրիից Քաջարան էլ է պետական ավտոմեքենայով եկել, որովհետեւ այլ կերպ չի կարող. «Այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն, վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Հիմա եթե ես էստեղից փախնեմ, իմ հետեւից վազելու են, որ բռնեն: Տենց մի անգամ դեպք եղել է, ընտանիքով փախել ենք, իրենք տագնապ էին հայտարարել եւ Երեւանով մեկ մեզ էին փնտրում: Այսինքն սա պետական պահպանություն է, որից ես չեմ կարող հրաժարվել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով լուրերին, թե վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը ճոխությունների սիրահար է դարձել, նա ընդգծեց. «Ասում են՝ ես ճոխությունների սիրահար եմ: Ես հիմա նստում եմ այն բազկաթոռի վրա, որի վրա 2 տարի նստել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի աշխատասենյակում ոչ մի բան չեմ փոխել, բոլորը մնացել է նույնը:

Թող «ոչիստները» օրինականության մասին դատողություն անելուց առաջ թող պատասխանեն իմ կոնկրետ հարցին, որի արդյունքում մենք կստուգենք օրենքի եւ օրինականության նկատմամբ իրենց վերաբերմունքը: Հարց՝ արդյոք Սերժ Սարգսյանը 2013-ին օրինական ճանապարհով է ընտրվել ՀՀ նախագահ, արդյոք ժողովուրդը նրան ընտրել է: Երկրորդ հարցը՝ 2008-ին արդյոք Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհով է ընտրվել: Թող այս երկու հարցերին պատասխանեն, դրանից մենք կհասկանան, թե նրանք օրենքի ու օրինականության մասի՞ն են մտածում, թե՞ իրենց թիկունքում կանգնած «ոչիստների» մասին:

Էդ մարդիկ ասում էիք՝ հեսա թեժ գարուն ենք անում, թեժ աշուն ենք անում, բա հեսա թեժ գարուն է, բա ո՞ւր եք, չեք երեւում, գնացեք, հանրահավաքներ արեք: Ասում էինք՝ ժողովուրդը հիասթափվել է իշխանությունից, հեսա մենք հետ ենք գալու: Լավ առիթ է, եկեք ժողովրդին ոտքի հանեք, ձեր ասելիքն ասեք, ո՞ւր եք:

Չեք երեւում, որովհետեւ չպետք է երեւաք: Դուք այլեւս գնացել եք եւ այլեւս չեք վերադառնալու, որովհետեւ ժողովուրդը թույլ չի տա իր ձեռքից խլել իր իսկ իշխանությունը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավաստիացրեց, որ իրենք ժողովրդի հետ շփվելու պրոբլեմ չունեն. «Մեզ ժողովրդի հետ շփվելու համար միջնորդ է պե՞տք: Ավելի լավ է գնանք կամուրջից գցվենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ