28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին

Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով: Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առևտրի ֆինանսավորման համար: Ներգրաված միջոցները կնպաստեն ներմուծող և արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների լուծմանը ներկայիս […]

Ըստ մեր նախարարի, մեր վարակվածների շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադարձել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա հայտարարությանը՝ Վրաստանում վարակվածների անհամեմատ փոքր թվի պատճառների վերաբերյալ: «Կառավարության շենքում ընթացող ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր և իր թիմի ապաշնորհ ու ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարեց, որ Վրաստանում՝ վարակվածների մեզանից վեց անգամ քիչ լինելը երջանիկ պատահականության արդյունք […]

Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնությն հետ կապերի բաժինը, արձակված կրակոցներից վնասվել են […]

«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսի հետևանքով կրկին մահվան դեպք է գրանցվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Մեր զավակները կրկնեցին իրենց հայրերի ու պապերի սխրանքը, որպեսզի այսօր Արցախում ընտրություն կատարեն ոչ թե կյանքի ու մահվան, այլ՝ հանուն արժանապատիվ ապագայի. Սերժ Սարգսյան

«Չորս տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ընտրություն կատարել ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի». ՀՀ 3-րր նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած […]

Քաղաքակրթական երկընտրանքը. ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ. Արմեն Մինասյան

Նոր կորոնավիրուսն ակտուալիզացրել է հայկական ժողովրդական բանահյուսության կարևոր դիլեմմաներից մեկը՝ ուզում ենք ապրել աղքատ ու առողջ, թե՞ հարուստ ու հիվանդ, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։  «Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համաճարակի հետևանքներն ավելի ծանր են զարգացած ու կայացած առողջապահական համակարգեր ունեցող երկրների համար (Իտալիա, Իսպանիա և այլն), իսկ նվազ ծանրություն […]

Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն «Ապրիլի 2-ին այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մեր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը երեկ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան գումարած արտահերթ նիստում հապճեպ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները,  համաձայն որոնց՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կֆիքսվեն քաղաքացիների տեղորոշումը և հեռախոսազանգերը։ Երեկվանից բուռն քննարկումների տեղիք տված վիճահարույց օրինագծի, պարետի կողմից կայացված որոշումների և […]

26 հազար 500 դրամի չափով երեխային կտրվի նպաստ, եթե նրա ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել կամ կորցրել են աշխատանքը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. […]

ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ «Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն… այս պահի դրությամբ ՀՀ֊ում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով», – ասաց նա:  Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի