13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանի Կաթողիկոսը չէր խոսել Քոչարյանի մասին Ալեն Սիմոնյանը նրա հետ քննարկում էր Հայաստանի և Առաքելական եկեղեցու հզորացման մասին հարցեր. Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Քանի դեռ դատարանը չէր փոխել Քոչարյանի կալանքը, դատարանների հետ ոչ մի խնդիր չկար։ Իսկ երբ փոխեց խափանման միջոցը, Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները։

Քանի դեռ ՍԴ-ն վարույթ չէր ընդունել Քոչարյանի գործը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իշխանությունների համար ընդունելի անձ էր։ Արարատ Միրզոյանն էլ համարում էր, որ իրենք գործ չունեն դատական իշխանության հետ, իսկ Հրայր Թովմասյանի հրաժարականի կարիքը չկա։

Քանի Կաթողիկոսը չէր խոսել Քոչարյանի մասին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրա հետ քննարկում էր Հայաստանի և Առաքելական եկեղեցու հզորացման մասին հարցեր։ Իսկ երբ խոսեց Քոչարյանի մասին, նույն Ալենի համար դարձավ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան ու մարդ, ում հրաժարականը պահանջում են հազարավոր քաղաքացիներ։

#պողոսներիիշխանություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ