09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունքն է. Շարմազանով

«Ես կարծում եմ, որ Լավրովը պատահական չի հրապարակել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի օրակարգը՝ դրանով իսկ տեղեկացնելով Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ փաստաթուղթ է քննարկվում ներկայումս կողմերի հանդիպումների ժամանակ»: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Նա […]

Արարատ Միրզոյանը քննադատությունների է արժանացել․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 291 հոդված, որոնցից 14-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս տասնօրյակում քննադատությունների է արժանացել։ Ըստ հրապարակումների` Արարատ Միրզոյանը […]

Պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է. ԱԺ-ում վիրավորված են․ «Հրապարակ»

«ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաեւ՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ ինչո՞ւ […]

Ռուսական կողմը ցանկանում է որոշակի շարժ մտցնել գործընթացում․ Լուկիանով․ 168.am

168.am–ը գրում է․ «Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք համաձայնեցված են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության […]

Դավիթ Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտի

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված եւ ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների եւ թիկունքային ապահովման խնդիրների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման […]

«Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը, հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության […]

«Այդպես էլ չաճեցիր, չզարգացար». Մարգաիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ մի պահ մի կողմ դնել իմ անձնական եւ քաղաքական հակակրանքը ՀՀ այսօրվա վարչապետի հանդեպ եւ անկեղծորեն նրան բարեկամական ձեռք մեկնելով, մի երկու բան ասել։ Ակնհայտ է, որ Արցախյան թեմայի շուրջ օղակը սեղմվում է, ակնհայտ է, որ արդեն կոնկրետ հարցեր , կոնկրետ կետեր […]

Նախկինների հետ հարաբերությունները պահում է․ Ավինյանից դժգոհ են․ «Հրապարակ»

«Նորաշեն գյուղում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները: Հիշեցնենք․ Ռուսաստանից եկած անձինք պարետատնից խնդրել էին` թույլ տալ մասնակցելու հարազատի թաղմանը։ Ավինյանն իր եղբորը, որը նույնպես բժիշկ է եւ այժմ մեկուսացված է, «գարանտ» էր նշանակել, որ հետեւի ընթացքին՝ վիրուսը հանկարծ տարածում չգտնի։ Սակայն կորոնավիրուսով հիվանդ-մեկուսացված հարազատներից մեկը գյուղ տանող շտապօգնության մեքենայից հարազատներին […]

Իշխանահաճո արտահոսքեր կարող են լինել․ «Փաստ»

«Վերջին օրերին հանրությունը բավականին ակտիվ հետեւում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պարբերական հաճախականությամբ հրավիրվում են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ։ Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի աշխատանքների բուն գործունեության մասին հրապարակային առումով գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն տեղեկատվությունից, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահը։  «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների հորդորով, առաջիկա ամսվա ընթացքում, մինչեւ ապրիլյան […]

«Որքան էլ բարդ վիճակի մեջ հայտնված լինեն իշխանությունները, պետք է օգնել և փորձել դուրս գալ այդ իրավիճակից, եթե, իհարկե, դա իրենց ծրագիրը չէ»․ Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ: – Պարոն Զաքարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այս պահին բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ որևէ փաստաթուղթ չկա։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է իրականում կատարվում արցախյան բանակցություններում, ինչո՞ւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված