Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից», – նշված է նախագահի հրամանագրում:





































