06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 270 երեխա, 23 հղի․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ նախարար

ՀՀ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել մինչև 18 տարեկան 270 մարդու մոտ, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը։ Երեկվա դրությամբ մինչև 18 տարեկան քաղաքացիների շրջանում  ունենք հաստատված 270 դեպք, որոնցից 2 ունի թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա», – ասաց նա։

 
 

Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի դրական ախտորոշում է արձանագրվել 23 հղիի մոտ, մինչդեռ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Նախարարը նաև ընդգծեց, որ վարակման առումով ամենամեծ ռիսկի գոտում գտնվում են բուժհաստատությունների աշխատակիցները։ 

«Բուժաշխատողների շրջանում, խոսքը բժշկական հաստատությունների անձնակազմին է վերաբերում, այդ թվում՝ ոչ բժշկական աշխատողներին, օրինակ, շտապօգնության վարորդին, տեխնիկի և այլն, արձանագրվել է 375 դեպք։ Սա վարակվածների ընդհանուր թվի 6-7 տոկոսն է կազմում», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ