17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շահարկումներ չե՞ն լինելու. Վարչապետը՝ «Քայլող մարդը» քանդակի մասին

Կառավարությունն ընդունեց որոշում Հայաստանում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանընշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։

«Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը», – ասաց նա:

Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանըհետաքրքրվեց՝ «Քայլող մարդը» քանդակի հետ կապված շահարկումներ չե՞ն լինելու:

 

Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ այն ժամանակ, երբ Երևանի ավագանին հավանության էր արժանացրել այդ քանդակի պատրաստումը, որևէ շահարկում չի եղել:

Նա նշեց, որ նախագիծը հավանության է արժանացել դեռևս մի քանի տարի առաջ:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ