20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու Երեւանի առաջարկին Բաքուն չի արձագանքել․ ՀՀ ԱԳՆ

Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման […]

«Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում». Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Համաձայն եմ, որ Բելառուսի գործողություններին ադեկվատ պատասխան է պետք տալ, բայց դրա համար կա դիվանագիտական լեզու, իսկ Նիկոլն ի՞նչ է անում: Ոչ թե պետք է անցել գյադայական ձևակերպումների, դեմարշների… սա իր հոգեբանությունն է: Երբ ես ասում եմ՝ քուչի գյադա, […]

«Աննա Հակոբյանն ավելի քան հարյուր բիզնեսներից տասնյակ միլիոնների գումար է պահանջել»

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել, որում ասվում է. «Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք գործարարներ ահազանգել են այն մասին, թե Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել իրենցից։ Հետագայում մեզ հայտնի է դարձել նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես […]

Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ողջ էությունը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյան -Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։ Ի դեպ,«ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չէ կռահել։ Իրականացնելիվ  Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։ Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության […]

Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է. Բագրատ Սրբազան

Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և իմ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։ Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։ Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։

Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել: Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ […]

Կիմ Չեն Ըն. Լիակատար աջակցություն ենք հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին /Տեսանյութ/

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է իր անվերապահ աջակցությունը նրա ռազմական գործողություններին: Միաժամանակ, նա նշել է, որ ԿԺԴՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ծաղկման փուլ են թևակոխում: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և նշել, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ի պարտադրող իմպերիալիստական քաղաքականության դեմ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի