27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կբոլորեր իր ծննդյան 73-րդ տարեդարձը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կբոլորեր իր ծննդյան 73-րդ տարեդարձը: Գաղափարակիր հայ, մարդկային բարձր որակներով ազգային-պետական գործիչ: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

ԱԱԾ-ն դարձյալ սպառնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

ԱԺ նիստերի դահլիճ մտնելիս Նիկոլ Փաշինյանը անհանգիստ հայացքով աջ ու ձախ էր նայում /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճ մտնելիս անընդհատ կողքերը նայում էր, կարծես ինչ որ բանից վախեցած լինի: Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա առաջին հիմնական նիստում քննարկվելու է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Դա է պատճառը, որ ԱԺ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել:  

Սրբազանը այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում

Բագրատ Սրբազանը ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը։ Բարի լույս մաղթելով պայքարի մասնակիցներին՝ Սրբազանն այնուհետև ասել է, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը․ Հրապարակ

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված