Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ. Խոսքի ազատության կոմիտե
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2020, 17 հունիսի, Երևան 2020թ․ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝ վնասվածքներ են ստացել News.am լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am-ի լրագրող Անի […]





































