06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Երեսուն տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են. ՀՀ վարչապետ

Կառույցներ կան՝ երեսուն տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա որ ռեալ պայքար ա սկսել, ասում են՝ «վայ, ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում», բա երեսուն տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են, շատ լավ ձև ա՝ «ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք» », – ասաց վարչապետը։

Նա ասաց, թե որ ուղղությամբ գնում են, պարզվում է՝ սխալ է։

«Հյուսիս գնաս՝ սխալ է, հարավ գնաս՝ սխալ է, աշխարհաքաղաքական նկատի չունեմ, արևելք, թե արևմուտք՝ սխալ է, ոչ մի ճանապարհ չկա, տպավորություն է, թե ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապել ու ասել ոչ մի բան մի արեք», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «նեյնիմներին պետք է վերջ տալ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ