23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա մեր կռիվը չէր, ինչո՞ւ միացանք հակաչինական ալիանսին․ Սուրեն Սարգսյան

Նա նշել է. «Ինչպես եւ խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալիանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։

Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր եւ ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ եւ որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը:» նախադասությամբ:

Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն:

Եվ ուրեմն,

1․ Եթե Հայաստանում կրոնի ազատության հետ կապված խնդիրներ կան եւ եթե Հայաստանում որեւէ կրոնական փոքրամասնություն (ռուսներ, եզդիներ եւ այլն) ունեն խնդիրներ կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայիում, Սիրիայում, արաբական որեւէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ կապված կրոնի ազտության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

3․ Եթե Ալիանսը` որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական:

Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան:

Հակաչինական ալիանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետեւյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարեւորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձեւակերպում։ Համաձայն եմ։ Սակայն, այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում։ Էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ Ցեղասպանություն է (այդ թվում հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչու՞ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հարց է՞: Իսկ, որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչու՞ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվում ե՞նք:

Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալիանսը քվեարկող կամ բանաձեւ ընդուող մարմին չէ: Ըստ Ալիանսի կանոնադրության, բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու եւ ընթացք են ստանալու ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում:

Նորից եմ կրկնում, սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալիանսի անդամ:

Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալիանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ