07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ ԼՂ հարցում սա է հաջողության չափման միավորը։ Մենք երբեք որևէ հաղթանակ մետրով կամ կիլոմետրով չենք չափել», – հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից․ ՀՀ 3-րդ նախագահ

Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սսրգսյանը պատասխանելով հարցին, հայտարար օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ […]

«Լուսավոր Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան

«Լուսավոր Հայաստան» խմբակցություննը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռեւս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով եւ մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաեւ իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ […]

Եթե լինի լայնածավալ պատերազմ, Հայաստանի Հանրապետոթյունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Սերժ Սարգսյան

Ես շատ լավ հիշում եմ նախկինում արած իմ բոլոր հայտարարությունները, բայց ես չեմ ասել, թե պատերազմ սկսվելու հենց առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ […]

Արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին. Սերժ Սարգսյան

«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է 168.am-ը։  Ս․ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատերազմով ցանկանալով բարձրացնել […]

Ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքեր, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող բանակների. Սերժ Սարգսյան

80-ական թվականների զենքերի մասին իմ հայտարարությունն, իրոք, մեծ շահարկումների տեղիք տվեց՝ առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Իմ աածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով, նշանակում էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանագամանքից, որ դուք աչք եք […]

Արայիկ Հարությունյանը պարտավոր է հասկանալ իր խոսնակի սխալի ողջ խորությունը. Մարինե Սուքիասյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։  Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանական արձագանքը պետք է լինի՝ պահանջել մամուլի խոսնակի հրաժարականը և, իհարկե, Արցախի նախագահի […]

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահների գործողությունները, իսկ կադրերի բազայի վերագնահատման գործընթացն ապացուցում է, որ 100-ավոր մարդիկ սպասում են աշխատանքի (Տեսանյութ)

«Լիդիան Արմենիան» շարունակում է անբավարար գնահատել իրավապահ մարմինների գործողությունները: Ապօրինություն իրականացնողների վագոն-տնկաների հեռացումից հետո, ճանապարհը փակող անձինք շարունակում են սեփական մեքենաներով պարբերաբար ներխուժում իրականացնել «Լիդիանի» օրինական տիրապետման տարածք` խոչընդոտելով նույնիսկ տարածքում աշխատող մարդկանց սնունդ մատակարարող մեքենայի մուտքը։ Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին իրականացնել իրենց ուղղակի գործառույթը և կատարելով դատարանի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջը` […]

«Նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը որևէ պատերազմում»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։ Ըստ Ս․ Սարգսյանի՝ նման հարցադրում անողները նախ պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ է հաղթանակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի