07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ պես բազմաթիվ կանայք պատրաստ են զենք վերցնել հայրենիքը պաշտպանելու համար. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։  Յոթ օրվա ընթացքում […]

Երկու covid իրականություն Հայաստանում. Գեղամ Նազարյանի հոդվածը

Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։ Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում եւ զանգվածաբար […]

Նայեցի Ստեփանակերտից այսօրվա պաշտոնական քրոնիկոնը և ցավ ապրեցի․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման հետեւողական խեղումը ստիպում է ինձ երկրորդ հայկական պետության ծնունդյան օրը դիտարկել նրա գոյության վերարժեւորման առիթ։ Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ։ Հայաստանն Արցախ է, որովհետեւ իր երրորդ […]

Ռոբերտ Քոչարյանը շատ ընդհանրություններ է տեսնում ՀՀ-ում 2018-ի բողոքի ցույցերի եւ Բելառուսում իրավիճակի միջեւ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ շատ ընդհանրություններ է տեսնում Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ Բելառուսում օգոստոսին սկսված ցույցերի միջեւ: «Ավելի հեշտ կլիներ ասել, որ չի հիշեցնում»,- հարցազրույցում նկատել է պետության նախկին ղեկավարը: Թվարկելով տարբերությունները` Քոչարյանը ուշադրություն հրավիրել եվրոպական երկրների դիրքորոշման վրա, որը տարբերվում էր […]

Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկողներն ու ծեծի ենթարկվածները. Մալաքյան եղբայրների փաստաբան

Փաստաբան Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության […]

Նախարարների հրաժարականի փոխարեն, պետք է կառավարությունը հրաժարական տա․ Բաբայան

Ընդհանրապես այսպիսի տխուր մթնոլորտ մեր երկրում չեմ հիշում։ Ժողովրդի մոտ սկսվել է անտարբերություն, հիասթափություն։ Մեր երկրում կա դժգոհություն և ատելություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ «Ես կարծում եմ այսօրվա առանձին նախարարների հրաժարականը քաղաքական օրակարգում անիմաստ է։ Չկա մարդ, որ Արսեն Թորոսյանի կամ Արայիկ Հարությունյանի մասին լավ բան ասի։ Այդ […]

ԵՊՀ 1-ին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70000-ից մինչև 160000 դրամով. Դավիթ Ափոյան

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ողջ լրահոսը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով, նրանց կողմից գիտելիքի և կրթության փառաբանմամբ: Իհարկե, շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն. Ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր […]

Համաներման մասին առաջարկս մերժվել է. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես շատերիդ հայտնի է, փետրվարի 20-ին դիմել էի կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ […]

1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:   1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը:   Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության […]

Շնորհավո՛ր քո հպարտության տոնը, հարգելի Հայրենակից. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՊԱՅՔԱՐԻ 29 ՏԱՐԻՆԵՐ   29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ կայացած համատեղ նստաշրջանը ՀՌՉԱԿԵՑ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն զուտ փաստաթուղթ չէ, այլ միջազգային իրադարձություն, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի