04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր […]

Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ   Խումբը բաղկացած է երիտասարդական կազմակերպության այն անդամներից, որոնց դեռ չեն կանչել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներից և որոնք ներգրավված չեն հումանիտար աջակցության կազմակերպման ծրագրերում»:

Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում

Մոսկվան տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   Այդպես նա մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին […]

ՀՀԿ երիտասարդների խումբը արդեն Արցախում է՝ որոշակի կամավորական առաքելությամբ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ երիտասարդների խումբը արդեն Արցախում է՝ որոշակի կամավորական առաքելությամբ։ Աստված պահապան մեր հայրենիքին ու հերոս ժողովրդին»։

ԵԺԿ-ի ուսանողական կազմակերպությունը իր աջակցությունն է հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը (EDS-European Democrat Students, Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ) հայտարարություն է տարածել խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները և իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին և EDS անդամ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստի հայերեն և անգլերեն տարբերակները։ EDS stands with our Member Organisation YRPA Armenia and strongly condemns the nowadays […]

Արցախում բունկերի պայթեցման մասին լուրը կեղծ է, լուսանկարը՝ հին

Երեկ ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ, գեներալներ և հայկական զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել։ Նշվում էր, թե «մահացու» հարվածը հասցվել է Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով։ Որպես ապացույց կցված էր նաև կործանիչի լուսանկարը՝   Նախ նշենք, որ հրապարակված լուսանկարն առնվազն 4 տարվա հնություն ունի։ Համացանցում […]

Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ, Բակո Սահակիչ. օրվա կադր

ԼՂ նախկին նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի հրապարակում զրուցում է Երեւանից Արցախ մեկնած երիտասարդ գործիչների հետ:  Բակո Սահակիչին ոչ նախագահի պաշտոնը փոխեց, ոչ էլ պաշտոնի ավարտը: Ինքը չդադարեց ոտքով քայլել քաղաքում։ Համեստ, զուսպ ու շատ խորը մարդ: Հիմա էլի լուռ, առանց աղմուկի նույնն ա՝ շուրջն էլ գործից հասկացող, երկրին պինդ կպած մարդիկ: Հաղթելու ենք  Գրում է […]

«Ի՞նչ կարող ենք անել թիկունքում»․ Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ կարող ենք անել թիկունքում. ✔️Դրամական աջակցություն ցուցաբերել պետությանը, ճշգրիտ ու ժամանակին կատարենք հարկային պարտավորությունները: ✔️Հարգանքով վերաբերվել մեր դաշնակիցներին և բարեկամ պետություններին՝ չտրվելով սադրանքներին»:    

Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է Լատվիա այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այդ թեմայով զբաղվում է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները: Մենք մշտական շփման մեջ ենք մեր բոլոր […]

Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով. Ռուբեն Հակոբյան

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։ Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի