05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին», – գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ